Ինչու՞ Լենինը ստիպեց Ստալինին բոլորի մոտ ներողություն խնդրել իրենից․ միջադեպ, որ գրեթե կործանում էր Ստալինի կարիերան

Իոսիֆ Ստալինի ու Վլադիմիր Լենինի հարաբերությունները միշտ չէ, որ հրաշալի են եղել ու չնայած այն ահռելի վստահությանն ու պատասխանատվությանը, որ Լենինը դնում էր Ստալինի ուսերին , նա մի օր շատ ուժեղ բարկացավ նրա վրա ու ստիպեց Ստալինին հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից։ Սակայն ո՞րն էր դրա պատճառը։

Լենինի կյանքի վերջին տարիներն էին։ Նա ուժեղ հիվանդ էր ու բժիշկը խորհուրդ էր տվել նրան առավելագույնս չխառնել քաղաքական որոշումների կայացմանն ու քաղաքական կյանքին։ Կուսակցությունում քաղաքական պարտականությունների բաշխում էր տեղի ունեցել և Ստալինի ուսերին էր հենց դրված Լենինին բոլոր տեսակի անհանգստություններից զերծ պահելը, սակայն Ստալինի մոտ սկսեց դա այնքան էլ չստացվել։

Լենինի կինը՝ Կռուպսկայան, կարծես զերծ մնացած լիներ բոլոր տեսակի նախազգուշացումներից։ Նա միևնույն է վստահ էր, որ պետք է ամուսնու հետ քննարկի բոլոր տեսակի մտահոգիչ հարցերը ու թաքուն նրան ամեն բան պատմում էր ու հետը խորհրդակցում։

Սրա արդյունքում Լենինի առողջական վիճակը գնալով սկսեց ավելի վատանալ՝ պատասխանատվությունը դնելով Ստալինի ուսերին։ Մի օր էլ նա այլևս չկարողացավ իրեն տիրապետել ու շատ լուրջ խոսեց Լենինի կնոջ հետ։ Պատմությանը հայտնի չէ, թե ինչ էր ասել Ստալինը Լենինի կնոջը, սակայն վերջինս սկսեց շատ ուժեղ արտասվել ու որոշեց բողոքել ամուսնուն։

Լենինը միջադեպի մասին լսելուց հետո կատաղության նոպա ունեցավ․ո՞վ կարող էր նեղացնել իր կնոջը։ Նա ստիպեց Ստալինին հրապարակայնորեն՝ բոլորի ներկայությամբ, ուղղակի ներողություն խնդրել իրենից ու իր կնոջից։ Լենինն անգամ մտադիր էր նրան վերջնականապես հեռացնել կուսակցությունից ու կուսակցության բարձրագույն խորհրդից։

Ստալինի հարցը դրվեց քննարկման ու  մեծամասնությունը դեմ քվեարկեց դրան։ Միայն Տրոցկին ու նրա շրջապատն էին կողմ քվեարկել Ստալինի հեռացմանը։ Հետագայում Ստալինը վրեժ լուծեց Տրոցկուց ու նրան դեմ քվեարկած մնացած անդամներից։

Այս միջադեպը կարող էր լրիվ փոխել ԽՍՀՄ պատմության ընթացքն ու գուցե Ստալինը այդպես էլ չդառնար ԽՍՀՄ հաջորդ ղեկավարը, եթե Լենինը որոշեր մինչև վերջ գնալ ու կործանել նրան։

 

 

Մտապատեց Անիկ Մարգարյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *