Հոլոքոստից մինչև հզոր պետություն․ Իսրայել՝ անհավանական փաստեր և ավելին

Իսրայել պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ և նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական և հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն և քաղաքականություն։

Ամբողջ երեք հազարամյակի ընթացքում Իսրայել անունը նշանակել է «Իսրայելի երկիր»: Այս անվան աղբյուր է համարվում Աստվածաշունչը, ըստ որի՝ Իսահակի որդի Հակոբը մենամարտում է Աստծո հրեշտակի հետ և ստանում Իսրայել անունը: Կա տարբերակ, որ այդ անունը ծագել է «սարա» բայից, որը նշանակում է ղեկավարել, լինել հզոր, ունենալ իշխանություն, որը տրված է երկնքից, մի այլ տարբերակով՝ Աստծո սկզբունք, կամ Աստծո մենամարտ։ Դրանից հետո հրեա ժողովուրդը որպես Հակոբի սերունդ սկսվեց կոչվել «Իսրայելի որդիներ», «Իսրայելի ժողովուրդ» կամ իսրայելցիներ: Առաջին անգամ այն պաշտոնապես հայտարարվել է արտաքին գործերի նախարար Մոշե Շարետի ելույթի ժամանակ:

Այսպիսով, մի քանի հետաքրքիր փաստեր Իսրայելի և հրեաների մասին:

  • Իսրայելը միակ պետությունն է որտեղ ծառայում են նաև աղջիկները:
  • Տարեկան Երուսաղեմում ստացվում են Աստծուն ուղղված հազարավոր նամակներ: Դրանք տեղադրվում են «Լացի» պատին: Պատը տարեկան մաքրվում է երկու անգամ՝ Մեծ պահքից և հրեական Նոր տարուց առաջ:
  • Իսրայել պետությունը չունի պաշտոնական ընդունված Սահմանադրություն: Սահմանադրության դերը կատարում է այսպես կոչված «Հիմնական օրենքը»: Մեծ Բրիտանիան և Նոր Զելանդիան նույնպես ապրում են առանց պաշտոնական Սահմանադրության:
  • Իսրայելական աշխատուժի 24%-ը ունի բարձրագույն կրթություն (երրորդ տեղն ԱՄՆ-ից և Հոլանդիայից հետո), իսկ 12%-ը գիտական աստիճան:
  • Իսրայելը հրատարակում է ավելի շատ գրքեր, որոնք թարգմանվել են այլ լեզուներից, քան աշխարհի ցանկացած այլ երկիր:
  • Աշխարհի ամենափոքր մետրոյի համակարգը Հայֆայում է: Չորս վագոնով գնացքն անցնում է 1,8 կմ երկարությամբ մայրուղով:
  • Շաբաթին հետևող քաղաքացիները կարող են ձեռք բերել ավելի մատչելի ապահովագրություն, որը չի ներառում շաբաթ օրերը:
  • Իսրայելը մեկ շնչի հաշվով ավելի շատ թանգարաններ ունի, քան աշխարհի ցանկացած այլ երկիր:

Իսրայել՝ հրեական հայրենիք, և ուղղակի պետությունը, որը լի է ազգային ավանդույթներով, տարբերվում է սեփական կոլորիտով, գրավում հազարավոր զբոսաշրջիկների: (տես նաև)

Եվ մի հայտնի և գեղեցիկ ստեղծագործություն՝ նվիրված վեցօրյա պատերազմին, կամ, որն ավելի հայտնի է Երրորդ արաբ-իսրայելական պատերազմ  անվամբ(1967 թվականի հունիսի 5-ից 10-ը):

 

 

 

 

 

 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *