Ինչպե՞ս Ֆրենկ Սինատրայի «My Way» երգը դարձավ Ֆիլիպիններում 6 մարդու մահվան պատճառ․ անհավանական պատմության հետքերով

Դժվար է հավատալ, բայց երաժշտությունը կարող է ոչ միայն ոգեշնչել, այլ նաև դառնալ մահվան պատճառ։ Ինչպե՞ս ստացվեց, որ Ֆիլիպիններում Ֆրենկ Սինատրայի «My Way» երգը դարձավ միանգամից 6 ֆիլիպինցու մահվան շարժառիթը․ լեգենդար երգչի մահվան օրը բացահայտում ենք նրա երաժշտության «զոհերի» պաատմությունը։

Ամեն բան սկսվեց նրանից, որ ֆիլիպիններում զենք կրելը օրինականացվեց։ Այստեղ կարաոկե-բարերում ամենասիրելի երգերից մեկը Ֆրենկ Սինատրայի «My Way »-ն էր, որը սիրում էին կատարել բոլորը։ Սակայն 10 տարվա ընթացքում 6 մարդ սպանվեց կարաոկեներում այս երգը սխալ երգելու համար։

Բանն այն էր, որ կարաոկեներում ժամանակ անցկացնող ֆիլիպինցիները արդեն իսկ ալկոհոլի ազդեցության տակ էին ու կրում էին զենքեր։ Երբ մեկը բարձրանում էր բեմ ու պատվիրում էր «My Way» երգը ու սկսում էր այն վատ երգել, ֆիլիպինցիները, որ պաշտում էին այդ երգը, սկսում էին տաքանալ ու դրա ազդեցության տակ աջ ու ձախ կրակել։ Արդյունքում երգողը սպանվում էր։

Այսպիսով, օրինակ, 2007-ին, 29-ամյա Ռոմի Բալիգուլան մահացավ հենց այդ երգից. նա երգեց երգը մինչև դրա կեսը, անտեսեց հաստատության պահակախմբի կոչերը, որ դադարեցնի վատ երգելն ու նստի իր տեղը  և կրծքավանդակից փամփուշտ ստացավ երգի վատ կատարման համար։

Մինչ օրս Ֆիլիպիններում արգելված է երգել «My Way»-ը, քանի որ այն համարվում է մարդկանց շփոթեցնող ու մարդասպանության դրդող երգ։ Բոլոր այդ շրջանի երգով պայմանավորված սպանություններն անվանվեցին «My Way սպանություններ»։

Նմանատիպ «կարաոկե սպանություններ» տեղի են ունենում Ասիայի մյուս երկրներում ևս. Օրինակ ՝ Թաիլանդում տղամարդը կրակել է 8 հարևանի վրա այն բանի համար, որ նրանք առանց ընդմիջման երգել են«Take Me Home» երգը:

 

 

 

Փաստապատեց Անիկ Մարգարյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *