Ինչպե՞ս կարիճը հայտնվեց Էջմիածնի Մայր տաճարի գմբեթին․ պատմություն, որ քչերին է հայտնի

Մայր տաճարի զանգակատան կամարում կարելի է տեսնել քարացած կարիճ` շրջապատված հրեշտակների որմնանկարներով: Այս փաստը բազմաթիվ ենթադրությունների առիթ է դարձել: Ոմանք հրեշտակների պատկերների շուրջ թունավոր արարածի առկայությունը միտում են համարում` փաստին վերագրելով բազմաբնույթ առեղծվածային պատմություններ: Սակայն դա ոչ այլ ինչ է, քան պատմություն դարձած պատահականություն:

Դեռևս խորհրդային ժամանակներում վերականգնողական աշխատանքներ են սկսվում Մայր տաճարում: Նկարիչը, ով վերականգնում էր տաճարի կենտրոնական մուտքի հրեշտակների պատկերները, սարսափում է, երբ իր կողքին կարիճ է տեսնում: Նա ձեռքի տակ ունենում է միայն նկարչական լաքապատ վրձին և պաշտպանվելու համար վրձնով հարվածում է կարիճին: Այդ պահից ի վեր, շուրջ հիսուն տարի, լաքով պատված կարիճը քարանում է` դառնալով որմնանկարի անբաժան մասնիկը:

Կարիճը տեսնելու համար հարկավոր է նայել Մայր տաճարի կենտրոնական մուտքի կամարում պատկերված ձախ հրեշտակին, որի ձախ անկյունում էլ կտեսնեք պատահականության արդյունքում պատմական դարձած կարիճը:

Ի՞նչ են խորհրդանշում կարիճն ու օձը

Կարիճի պատկերը կարելի է հանդիպել քահանաների հողաթափերի մեջ, ասեղնագործված կրունկի մասում, քանի որ համաձայն սաղմոսի, կարիճը և իժը մարմին ստացած չարիք են: Երբ քահանան եկեղեցական արարողակարգ կատարելիս, խորհրդանշելով Քրիստոսին, տրորում է կարիճը ու օձը, ոտատակ է տալիս ամեն բացասականն ու չարը: Սակայն, ի տարբերություն կարիճի, օձը առաքելական եկեղեցում երկու իմաստ ունի, որոնք ինչ-որ չափով հակասական են:

Օձի պատկերը մեր եկեղեցում կարելի է հանդիպել նաև գավազանի վրա, ինչպես նաև օձագլուխ գավազան հաճախ կարելի է տեսնել հոգևոր առաջնորդների ձեռքին: Փաթաթված օձը խորհրդանշում է իմաստնություն և խորագիտություն, որը տալիս են վարդապետերին: (տես նաև)

 

Մտապատեց Ռեբեկա Հովհաննիսյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *