Աշխարհի 7 ամենատարօրինակ ու ստեղծագործ լուծումներով աշխատավայրերը

Մեզնից շատերն իրենց օրվա մեծ մասը անցկացնում են աշխատավայրում, որը, որպես կանոն, չի առանձնանում որևէ ձգող կամ ստեղծագործ կահավորմամբ: Աշխատասենյակներից շատերը կազմված են անշուք սեղանից, աթոռից ու մեր անբաժան ընկերը դարձած համակարգչից: Սակայն, պարզվում է, որ աշխարհում կան աշխատավայրեր, որոնք իրենց կահավորմամբ ու ստեղծագործ լուծումներով ստիպոււմ են աշխատակիցներին մոռանալ տուն գնալու մասին ու ամբողջ օրն այդտեղ անցկացնել: Patum.am-ը առաջարկում է միասին ծանոթանալ աշխարհի ամենատարօրինակ ու ստեղծագործ լուծումներով կահավորված 7 աշխատավայրերին`

1. Աշխատավայր բնության գրկում

Selgascano ընկերության ճարտարապետները որոշել են համատեղել օգտակարն ու հաճելին  և իրենց աշխատանքային միջավայրը ստեղծել են հենց անտառի կենտրոնում: Այժմ չոր ու սառը պատերին նայելու փոխարեն ընկերության աշխատակիցները կարողանում են վայելել բնության գեղեցկությունը, լսել թռչունների ծլվլոցն ու մաքուր օդ շնչել:

2. «Open Space» լուծումով աշխատավայր

Dropbox ընկերության աշխատավայրի ստեղծագործ լուծումները ոչ միայն նպաստում են աշխատակիցների համագործակցությանը, այլ նաև առաստաղի այս դիզայնը խլացնում է ավելորդ աղմուկն ու թույլ տալիս ավելի լավ աշխատել:

3. Facebook ընկերության «քաղաքը»

Facebook ընկերության աշխատակիցները, ոչ միայն վայելում են իրենց աշխատավայրի հարմարավետությունը, այլ նաև իրենց համար ստեղծված է մի ամբողջ «քաղաք», որը կազմված է շուրջ 9-ը շենքից: Այստեղ աշխատակիցները կարող են աշխատել որտեղ որ կցանկանան` բաց երկնքի տակ, հարմարավետ բազմոցին կամ, ասենք թե, խոհանոցում:

4.Google ընկերության աշխատավայրերը

Google ընկերությունը չունի ոչ մի սենյակ, որը իր դիզայնով ու կահավորմամբ չի գրավի յուրաքանչյուրիս: Նպատակը մեկն է` այսպիսով գրավել ամենաստեղծագործ ու աշխատասեր աշխատակիցներին ու ստեղծել համապատասխան միջավայր:

5. Աշխատավայր, որ նպաստում է ստեղծագործելուն

Airbnb ընկերության աշխատավայրը ստեղծելու համար ճարտարագետները աշխատակիցների հետ են շփվել շուրջ 4 ամիս, որպեսզի նրանց ճանաչելուց հետո ստեղծեն այնպիսի միջավայր, որտեղ ստեղծագործելն ու լավ աշխատելը կլինի գերնպատակ: Վառ գույներ, հարմարավետ կահույք և տրամադրող կահավորում` ահա այս աշխատավայրի գրավչության գաղտնիքը:

6.Ֆուտուրիստական միջավայրով աշխատավայր

Bahnhof Office շվեդական ընկերության աշխատավայրը Սառը Պատերազմից ժառանգված նախկին ստորգետնյա ապաստարան է: Հետաքրքիր կահույքն ու կահավորման լուծումներն իսկական ֆուտուրիստական միջավայր են ստեղծում աշխատակիցների համար:

7.Աշխատասենյակներ կոնտեյներներում

Մեկ այլ հետաքրքիր նախագծի առաջարկ իրականացրեց Clive Wilkinson Architects ճարտարագիտական ընկերությունը, որը ստեղծեց աշխատավայր ծովային կոնտեյներներում: Այս նախագիծը բավականին աշխատատար և ֆինանսատար եղավ, սակայն այսօր աշխատակիցները վայելում են իրենց ստեղծագործ միջավայրն, որտեղ մտածում են նաև իրենց առողջության պահպանման մասին:

Վերընշյալ աշխատավայրերը ապացուցում են, որ պարտադիր չէ աշխատասենյակը լինի անշուք ու անգույն: Հաճախ հենց նրա դիզայնն ու կահավորումը կարող են նպաստել աշխատակիցների ավելի լավ ու արդյունավետ աշխատանքին: Հուսանք, որ այս մտքերը կոգեշնչեն մի օր նաև հայ գործարարներին ու գործատուներին:

 

 

 

 

Մուլտիպատեց Անիկ Մարգարյանը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *