Ինչպես մեկ բաժակ ջուրը սպանեց հայտնի կոմպոզիտոր Չայկովսկուն․ անհավանական պատմություն

Պյոտր Իլիչ Չայկովսկի՝ կոմպոզիտոր, ում ստեղծագործությունները մինչ օրս անհնար է լսել առանց ապրումների, սակայն դժվար է հավատալ, որ հայտնի այս կոմպոզիտորին սպանել է ընդամենը մեկ բաժակ ջուրը․ ինչպե՞ս

1893 թվականի հոկտեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգում Չայկովսկին անցկացրեց իր Վեցերորդ սիմֆոնիայի առաջին ներկայացումը:

Հոկտեմբեր 20-ի երեկոյան,ամբողջովին առողջ ու ոչ մի գանգատ չունենալով, Չայկովսկին այցելեց «Նեվսկի» Պրոսպեկտի և «Մոիկայի» գավթի անկյունում գտնվող «Լեյների» էլիտար ռեստորանը, որտեղ նա մնաց մոտ երկու ժամ:

Այնտեղ կոմպոզիտորը խնդրեց սառը ջուր, բայց հետո  պարզվեց, որ բերված ջուրը չմշակված ու չթորված էր, ինչը այդ ժամանակների համար չափազանց վտանգավոր էր:

Հոկտեմբերի 21-ի առավոտյան Չայկովսկին անմիջապես հիվանդացավ և նրա համար շտապ բժիշկ կանչեցին. Ախտորոշումը խոլերա էր: Հոկտեմբերի 25-ին՝ առավոտյան ժամը երեքին, Պյոտր Իլյիչը մահացավ «անսպասելիորեն և անժամանակ» իր եղբոր ՝ Մոդեստի բնակարանում, «Մալայա Մարսկայա» փողոցի 13 հասցեում:

Այսպես հայտնի կոմպոզիտորը մահացավ ընդամենը մեկ բաժակ ջրի պատճառով։

 

Փաստապատեց Անիկ Մարգարյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *