Ի՞նչ վախեր են ունեցել աշխարհին հայտնի մարդիկ․ դրանք շատերիդ տարօրինակ կթվան

Վախի հաղթահարումը այն դժվար ճանապարհն է, որն անցնում է մեզնիզ յուրաքանչյուրը, սակայն թյուր կարծիք կա, որ հայտնի մարդիկ զերծ են այդ վախերից։ Իրականում պատմության ամենահայտնի դեմքերն էլ իրենց վախերն են ունեցել, որոնք շատերիս կարող են անգամ տարօրինակ թվալ։ Ահա թե ինչ վախեր են ունեցել նրանք։

Սալվադոր Դալի

Դալին սարսափելի վախեցել է մորեխներից: Նկարիչը գրել է. «Եթե հայտնվեի անդունդի եզրին, ու մորեխ թռչեր դեմքիս, կնախընտրեի ցած նետվել, քան դիմանալ դրան»:

Նիկոլայ Գոգոլ

Հռչակավոր գրողը վախենում էր, որ նրան ողջ կթաղեն: Բանն այն է, որ երիտասարդ տարիքում Գոգոլը գլխուղեղի բորբոքում է տարել, ինչի պատճառով նա հաճախ նոպաներ է ունեցել: Մտածել է, որ նոպաներից մեկի ժամանակ հնարավոր է` մտածեն մահացել է, ու թաղեն: Նա ժառանգել էր, որ մահվանից հետո իր մարմինը թաղեն մի քանի օր անց միայն։

Սթիվեն Քինգ

Սարսափների թագավորը վախեցել է ինքնաթիռով թոչելուց, սև կատուներից ու 13 թվից: Գրելիս նա երբեք կանգ չի առնում 13-րդ էջի վրա: Վախենում է նաև մթությունից. առանց լույսի չի կարողանում քնել:

Զիգմունդ Ֆրեյդ

Վախեցել է նայել մարդկանց աչքերին, այդ պատճառով էլ հաճախորդներին նստեցրել է իր հետևում: Նրան նաև սարսափի է հասցրել 62 թիվը: Նա երբեք չի մնացել այն հյուրանոցներում, որոնք ունեցել են 61-ից ավել սենյակ, որպեսզի հանկարծ նրան չհասնի դժբախտ թվով սենյակը:

Նապոլեոն Բոնապարտ

Վախեցել է սպիտակ ձիերից: Նկարները, որտեղ նա սպիտակ ձի է հեծնում, պարզապես հեղինակի ֆանտազիան են: Վախեցել է նաև կատուներից: Ասում են` մանուկ ժամանակ նրա վրա է ցատկել անտուն կատու, ու այդ օրվանից նա սկսել է ատել այդ կենդանիներին:

Ալֆրեդ Հիչքոք

Թրիլերների ու սարսափ ֆիլմերի հայտնի ռեժիսորը վախեցել է ձվերից: Ամբողջ կյանքի ընթացքում նա ոչ մի անգամ ձվածեղ չի փորձել: Օվալ իրերը, որոնք ձու են հիշեցրել, նույնպես խուճապի մեջ են գցել ռեժիսորին:

 

 

Մուլտիպատեց Անիկ Մարգարյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *