Ինչու՞ էր ֆրեյդն իր հղի կնոջը պարբերաբար կոկային տալիս․ զարմանալի բացահայտում

Այսօր ծնվեց նա, ում վիճակված էր փոխել հոգեվերլուծության բոլոր կանոններն ու դառնալ աշխարհում առաջին հոգեվերլուծաբանն, ով հիպնոզ կիրառեց ինքն իր վրա։ Այո՛, մայիսի 6-ը Զիգմունդ Ֆրեյդի ծննդյան տարեդարձն է՝ մարդ, ով փոխեց հոգեբանության մասին բոլոր պատկերացումներն ու ստիպեց աշխարհին մինչ օրս խոսել նրա գաղտնի արխիվների մասին, որոնք մինչ օրս, չգիտես ինչու, ոչ ոք չի համաձայնվում հրապարակայնացնել։

Ֆրեյդը բազմաթիվ տարօրինակությունների կույտ էր, սակայն դրանցից, թերևս, ամենատարօրինակն այն էր, որ նա պարբերաբար կոկային էր օգտագործում՝ վստահ լինելով, որ այն օգտակար է։ 12 տարի շարունակ կոկային օգտագործելուց հետո Ֆրեյդի մոտ անգամ քիմքի քաղցկեղ առաջացավ, սակայն նույնիսկ դա նրան հետ չպահեց կոկայինի հանդեպ կախվածությունից։

Բացի նրանից, որ Ֆրեյդն ինքը կոկային էր օգտագործում նաև կոկային էր նշանակում իր հիվանդներին, սակայն ամենասարսափելին դեռ առջևում է․ Ֆրեյդը կոկային էր տալիս պարբերաբար նույնիսկ իր հղի կնոջը։ Դրա համար նա ուներ իր սուբյեկտիվ պատճառը։

Ֆրեյդն ուզում էր ստուգել, թե ինչպես կանդրադառնա կոկայինը հղի կնոջ պտղի վրա՝ դա համարելով ևս մեկ փորձարկման պատճառ։ Նրան հետաքրքրում էր կոկայինի ազդեցության հետևանքները։
Սա էր պատճառը նաև, որ ֆրեյդը համարվում է պատմության «վատագույն» ամուսիններից մեկը, ով չէր խնայում նույնիսկ հարազատ կնոջը։ Ի վերջո այս խելագար հանճարը մահացավ էֆթանազիայի հետևանքով՝ նրան ներարկեցին իր իսկ խնդրանքով մորֆիի մահացու չափաքանակ և աշխարհը զրկվեց հոգեվերլուծաբանության հիմնադրից։

 

Փաստապատեց Անիկ Մարգարյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *