Ինչպե՞ս Կառլ Մարքսը մահվան հասցրեց իր սիրելի կնոջը

Ծագումով հրեա՝ Կառլ Մարքսի կյանքը լի է բազում հետաքրքիր պատմություններով, բայց թերևս ամենահետաքրքիր և գեղեցիկը, նրա սիրո պատմությունն էր:

Մարքսը և Ժենին ապրում էին հարևանությամբ, և սիրահարվեցին  միմյանց դեռևս վաղ պատանեկության տարիներից: Սակայն ինչպես ցանկացած սիրո գեղեցիկ պատմություն, նրանցը նույնպես լի էր դժվարություններով: Աղջկա ընտանիքը դեմ էր նրանց հարաբերություններին և, երբ Մարքսը տասնվեց տարին բոլորելուն պես խնդրում է նրա ձեռքը, նրան մերժում են: Նրանք չէին ցանկանում իրենց միակ աղջկան կնության տալ աղքատ մեկին, իսկ Մարքսի ծնողները ամաչում էին, որ Ժենին չորս տարի մեծ էր իրենց որդուց:

Չնայած այս խոչընդոտներին սիրահարները շարունակում էին գաղտնի հանդիպել: Կ. Մարքսը ավարտելով համալսարանը ստանում է փիլիսոփայության դոկտորի աստիճան, սակայն ոչ դասավանդելու թույլտվություն: Նրա ապստամբ՝ հեղափոխականի համբավը խանգարում էր նրան աշխատանք գտնելու հարցում:

Այդ ընթացքում Ժենին համառորեն մերժում էր բոլոր պոտենցիալ թեկնածուներին և սպասում էր իր միակ սիրուն: Եվ արդեն, երբ Ժենին 29 տարեկան էր, իսկ Մարքսը 25, Մարքսը աշխատանքի է անցնում որպես խմբագիր: 1843 թ. հունիսի 19-ին նրանք ամուսնանում են:

Ամեն բան ավելի բարդանում է ամուսնությունից հետո, բայց Մարքսը չէր սխալվել իր ընտրության հարցում: Ժենին ամեն կերպ աջակցում էր ամուսնուն և միշտ նրա կողքին էր: Բայց Մարքսի խառնվածքը նրան միշտ մղում էր տարբեր արկածների, այդ թվում նաև սիրային: Սննդի պակասը և հավերժական փորձությունները իրենց անդառնալի հետքը թողեցին Ժենիի առողջության վրա:

Երկարատև հիվանդությունից հետո Ժենին մահացավ 1881 թ. դեկտեմբերի 2-ին, բառացիորեն ամուսնու գրկում:

Մարքսը շատ ծանր տարավ կնոջ մահը: Նա իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր տանը՝ գրադարանում: Գրադարանում՝ գրքերը ձեռքին էլ նա մահացավ: Մարքսը և Ժենին թաղվեցին նույն գերեզմանում, ինչպես ցանկացել էր Ժենին: (տես նաև)

 

 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *