Ինչու՞ Էլիզաբեթ առաջին թագուհին մի օր հրամայեց վերացնել թագավորության բոլոր հայելիները

Անգլիայի ամենահզոր թագուհիներից մեկը՝ Էլիզաբեթ Առաջինը, կառավարեց երկիրը 1533-1603թթ. և այս տարիներին Անգլիայի հեղինակությունը կտրուկ բարձրացավ՝ նպաստելով նաև թագուհու հեղինակության բարձրացմանը։ Սակայն Էլիզաբեթը ուներ տարօրինակություններ, որոնք այսօր փորձում են բացատրել հետազոտողները։ Մի օր թագուհին հրամայեց վերացնել պալատական արքունիքի բոլոր հայելիները. ինչո՞ւ։

Ամեն բան սկսվեց նրանից, որ Էլիզաբեթ 1-ինն իր պատանեկության տարիներին իսկական գեղեցկուհի էր։ Նա ուներ բնական կարմրավուն վարսեր, որոնք այնքան գեղեցիկ էին, որ խելքահան էին անում տղամարդկանց։ Էլիզաբեթը նաև մարմարե սպիտակ մաշկ ուներ, որն այդ ժամանակաշրջանում համարվում էր իսկական արիստոկրատիայի, մաքրության ու գեղեցկության խորհրդանիշ։ Սակայն ժամանակի ընթացքում ամեն բան փոխվեց։

Օտարերկրյա հեղինակները, ովքեր թագուհուն գովելու ու փառաբանելու ոչ մի պարտավորություն չունեին, պարբերաբար գրում էին, որ թագուհին արդեն 30 տարեկանում կորցրել էր իր գրեթե բոլոր վարսերն ու ճաղատացել, իսկ նրա ատամներն այնքան սև էին, որ ասես ներկված լինեին ածուխով։ Պատմաբաններից մի քանիսը նշում էին, որ այդ խնդիրը թագուհու մոտ առաջացել է նրա քաղցրակերությունից, քանի որ թագուհին չէր կարողանում զսպել իրեն ու քաղցրի չափաքանակն իր սննդակարգում քչացնել։ Բացի այդ՝ նա չէր սիրում ատամնաբույժներին ու նրանց չէր այցելում։ Նրա համար այդ պրոցեսները չափազանց ցավոտ էին։

Եվ ահա մի օր, երբ թագուհին իրեն տեսավ հայելու մեջ, որոշեց, որ ինքը ուղղակի չի կարող նայել ինքն իրեն ու տեսնել, թե ինչի է վերածվել ու հրամայեց, որ պալատական արքունիքի բոլոր հայելիները ոչնչացվեն։ Սակայն ո՞րն էր նրա արագ ծերացման իրական պատճառը։ Հետազոտողները մեկնաբանում են։

Պարզվում է, որ թագուհին օգտագործում էր կապարե շպարի պարագաներ։ Քանի որ այդ տարիներին, ինչպես արդեն նշեցինք, բավականին նորաձև էր սպիտակ մաշկը, թագուհին նորաձև երևալու համար կապար էր քսում դեմքին, որը, ինչպես վաղուց հայտնի է, կարող է բերել բազմաթիվ հիվանդությունների։

Այսօր արդեն պատմաբաններն ու հետազոտողները վստահ են, որ թագուհու վաղաժամ ծերացումը, նրա դեպրեսիվ պահվածքը պայմանավորված էին հենց այդ մահացու դիմահարդարմամբ։ Թագուհին սպիտակեցնում էր դեմքն ամեն օր նաև նրա համար, որ ինքը կույս լինելու համբավ ուներ ու պետք է պահեր նաև այդ համբավը, իսկ այդ ժամանակներում կույս աղջիկներին հենց սպիտակամաշկ էին պատկերացնում։

Արդյունքում ընունված կարգերը, թագուհու սովորություններն ու ամեն օր սպիտակ լինելու ցանկությունն էլ հենց ստիպեցին թագուհուն դառնալ վհուկի նման ու վերացնել բոլոր հայելիները, որովհետև նա այլևս չէր կարող հանդուրժել իր իսկ արտացոլանքը հայելու մեջ։

 

Մտապատեց Անիկ Մարգարյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *