Մալթական խաչից մինչև խաչակիրներ․ բացահայտում ենք տարբեր խաչերի նշանակությունները

Խաչը հնագույն և գեղեցիկ խորհրդանիշներից մեկն է։ Այն խորհրդանշում է Երկրի, Երկնքի, Կենաց ծառի և սուրբ վայրի, որտեղ միաձուլվում են ժամանակը և տարածությունը, միավորումը։

Խաչն ամենահին և ամենաբազմանշանակ նշաններից մեկն է։ Մինչև քրիստոնեության խորհրդանիշ դառնալն էլ այն մեծ կիրառում է ունեցել։ ՆԵրկայումս խաչի տարբեր տեսակներ կան, որոնց զգալի մասը կապված են քրիստոնեության հետ, իսկ մի մասն էլ տարբեր ժամանակներում օգտագործվել են տարբեր նշանակություններով։

Անկ

Անկ

Անկն ավելի շատ հայտնի է եգիպտական խաչ անվանումով։ Այն խորհրդանշում է անմահությունը։ Անկի ձևը կարող է մեկնաբանվել, որպես ծագող արև, որպես հակադիր կողմերի միասնություն կամ որպես կանացի և տղամարդկային սկիզբ։

Անկը խորհրդանշում է դաշինքն Օսիրիսի և Իսիդաի միջև, ինչպես նաև Երկրի և Երկնքի միջև։ Այն օգտագործվում էր հիերոգլիֆներում և «բարեկեցություն» ու «երջանկություն» բառերի մի մասն էր կազմում։

Համարվում էր, որ այն կարող է երկարեցնել կյանքը Երկրի վրա։ Այն նաև համարվում էր բանալի, որը կարող է բացել մահվան դարպասները։

Մալթական խաչ

Մալթական խաչ

Մալթական խաչը երբեմնի հզոր Հիվանդախնամների ասպետական միաբանություն խորհրդանիշն էր։ 13-րդ դարում միաբանության մագիստրոս Ռայմունդ դե Պյուի ջանքերով միաբանությունը դարձավ տիեզերական, ինչպես և եկեղեցին, որը բաժանված էր ութ լեզուների, որոնք ներկայացնում էին Եվրոպայի գլխավոր ֆեոդալական երկրները։

Ասպետները պահպանել են Սբ Հովհաննեսի հիվանդախնամներ անվանում։ Նրանք պահպանել են նաև հանդրձանքը՝ կարմիր մանթիա՝ սպիտակ մետաքսով կարված խաչով, որը խորհրդանշում է իմաստություն և ասպետական ութ առաքելությունները։

Ասպետները մասնակցել են 1095-1272 թվականների Խաչակրաց արշավանքներին։

Ներկայումս այս խորհրդանիշն օգտագործվում է սուրբ Հովհաննեսի սանիտարական խմբի կողմից (Անգլիա)։

Խաչակիրների խաչ

Խաչակիրների խաչ

Խաչն իրենից ներկայացնում է արծաթե մակերեսի վրա պատկերված հինգ ոսկե խաչեր։ Այս խաչը որպես գերբ առաջին անգամ օգտագործվել է Գոդֆրիդ Բուլյոնցու կողմից։ Երուսաղեմի ազատագրումից հետո (1099 թվական), Գոդֆրիդը դարձավ Սուրբ Հողի պահապան և Երուսաղեմի կառավարիչ։

Խաչակիրների խաչը (կամ երուսաղեմյան խաչը) հաճախ օգտագործվում է խորանների սավանների վրա։ Մեծ խաչը՝ Քրիստոսին է խորհրդանշում, իսկ չորս փոքրերը՝ Ավետարանների չորս հեղինակներին, որոնք ուսմունքները տարածել են աշխարհի չորս կողմերում։

Մեկ խորհրդանիշի մեջ միացված հինգ խաչերը կարող են խորհրդանշել նաև Քրիստոսի վերքերը։

Գողգոթաի խաչ

Գողգոթայի խաչ

Գողգոթաի խաչը լատինական խաչ է, որը հայտնի է նաև «վերածնման» խաչ անվանմամբ։ Նրա վրա պատկերված են քրիստոնեական «առաքինությունների» երեք աստիճանները՝ Հավատ (ամենավերինը), Հույս և Գթասրտություն։

Գամմա խաչ

Գամմա-խաչ

Գամա-խաչ կամ Գամադեոն։ Այսպես է անվանվել իր ձևի համար, որն առաջացել է հունական «գամա» տառից։ Այն խորհրդանշում է Քրիստոսին, որպես «Եկեղեցու անկյունաքար»։ Այս խաչը հաճախ հնարավոր է տեսնել  ուղղափառ եկեղեցու քահանաների հագուստների վրա։

Հունական խաչ

Հունական խաչ

Հունական խաչն ամենապարզ ձևի խաչ է։ Այս խաչի բոլոր կողմերը հավասար են։ Այս նշանը (quadrata)  տարբեր նշանակություններով օգտագործվել է նախապատմական ժամանակներից։ Այն տարբեր ժամանակներում խորհրդանշել է արևի, անձրևի աստվածներին, համարվել է չորս տարրերի խորհրդանիշ (օդ, հող, կրակ, ջուր)։ Քրիստոնեական ժամանակաշրջանում հունական խաչը խորհրդանշում է Քրիստոսին։

Այս խաչը հունական դրոշի վրա առաջին անգամ հայտնվել է 1820 թվականին։ Այն խորհրդանշում էր թուրքերի դեմ տարվող պայքարը։

Երկաթե խաչ

Երկաթե խաչ

Այս խաչը համարվում է Գերմանիայի ամենաբարձր զինվորական պարգևը։ Այն հաստատվել է Ֆրիդրիխ Վիլհեմ 3-րդ Պրուսացու կողմից՝ 1813 թվականին՝ Նապոլեոնի հետ պատերազմի ժամանակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հիտլերն այս խաչին ավելացրել է նաև սվաստիկա, որը պաշտոնապես հանվել է 1957 թվականին։

Գերբագիտությունում այս ձևը կոչվում է «պատտե» (ֆրանսերենից՝ «թաթ»), քանի որ իր ձևով հիշեցնում է չորս թաթեր։

Կարմիր խաչ

Կարմիր խաչ

Կարմիր խաչը «Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի» խորհրդանիշն է։ Կոմիտեն հիմնադրվել է Ժնևում՝ 1863 թվականին։ Իրենից ներկայացնում է կարմիր խաչ՝ սպիտակ ֆոնի վրա (շվեյցարական դրոշի գույները՝ հակառակ հերթականությամբ)։ Շվեյցարացի բանկիր Հենրի Դունատի հիմնադրած կազմակերպության նպատակն էր բժշկական օգնության ցուցաբերումը և բժիկների չեզոքության պահպանումը պատերազմների ժամանակ։ Իսլամական երկրներում ստեղծվել է նմանատիպ կազմակերպություն՝ «Կարմիր մահիկ» անվանմամբ։ ԽՍՀՄ-ում կազմակերպության խորհրդանիշը բաղկացած էր կարմիր խաչից և մահիկից։ Կարմիր խաչը և Կարմիր մահիկը գործում են նաև այսօր։ Նրանց անդամակցում են 149 երկիր՝ ավելի քան 250 միլիոն բնակչությամբ։

Կելտական խաչ

Կելտական խաչ

Այս խաչը երբեմն անվանում են Հովնանի խաչ կամ շրջանաձև խաչ։ Շրջանը խորհրդանշում է ինչպես արև, այնպես էլ հավերժություն։Այս խաչը, որն առաջին անգամ ի հայտ է եկել Իռլանդիայում՝ մինչև 8-րդ դարը, ամենայն հավանականությամբ առաջացել է «Հի-Րո»-ից, որը Քրիստոսի անվան հունարեն գրության առաջին տառերի միացագիրն է (մոնոգրամա)։ Այս խաչը հաճախ զարդարվում է տարբեր նշաններով, կենդանիներով և աստվածաշնչյան տեսարաններով՝ ինչպիսին են մարդու մեղսագործությունը կամ Իսահակի զոհաբերությունը։

Կոնստանտինի խաչ

Կոնստանտինի խաչ

Կոնստանտինի խաչը՝ Քրիստոսի անվան հուներեն գրության առաջին տառերի միացագիրն է։ Իր ձևով այն հազմված է X (հունական «խի») և P («պո») տառերից։

Առասպելի համաձայն կայսրը Կոնստանտինը և նրա ուղեկից և հակառակորդ Մաքսենտին Հռոմ գնալու ճանապարհին հենց այս խաչն են տեսել երկնքում։ Խաչի հետ միասին նա տեսել է նաև In hoc vinces՝ «սրա հետ կհաղթես» գրությունը։ Մեկ այլ առասպելի համաձայն կայսրն այս խաչը տեսել է իր երազում՝ ճակատամարտին նախորդող գիշերը։ Միաժամանակ նա նաև լսել է ձայն, որն ասել է In hoc signo vinces (այս նշանի հետ կհաղթես)։ Երկու առասպելներն էլ հաստատում են, որ այս կանխատեսումներն են Կոնստանտինին Քրիստոնեա դարձրել։ Կայսրն այս նշանը դարձրել է իր խորհրդանիշը։ 312 թվականի հոկտեմբերի 27-ին Հռոմից ոչ շատ հեռու հաղթնակ տանելուց հետո նա դարձավ միակ կայսրը։ Սրանից հետո նա հրաման արձակեց, որի համաձայն կայսրությունում թույլատրվեց քրիստոնեություն դավանումը։ Այս նշանը սկսեց լայնորեն օգտագործվել քրիստոնեաների կողմից։ Այն նաև լայն տարածում գտավ, որպես հաղթանակի և փրկության խորհրդանիշ։

 

Մտապատեց Սերգեյ Չավուշյանը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *