Սթիվ Ջոբսի ազդեցիկ ճառը, որ պետք է կարդա յուրաքանչյուրը

Սթիվ Ջոբս՝ պատմություն կերտած այս գործարարը կարողացավ ապացուցել աշխարհին, որ պարտադիր չէ հարուստ ծնվել, կարելի է հարուստ դառնալ՝ աշխատասիրության և գերջանքերի շնորհիվ։ Նրա  2005թ-ի ճառը, որ Ջոբսը արտասանել էր Սթենֆորդի համալսարանի ուսանողների համար այնքան  տպավորիչ է, որ այն պետք է կարդա յուրաքանչյուրը․

«Իմ բախտը բերեց՝ ես գտա այն, ինչ կուզեի ամբողջ կյանքում անել բավականին վաղ տարիքում։ Իմ ծնողների ավտոտնակում մենք հիմնեցինք Apple ընկերությունը, երբ ես դեռ 20 տարեկան էի։ Մենք մեծ ջանքեր գործադրեցինք ու 10 տարի անց սովորական ավտոտնակում հիմնադրված նախաձեռնությունը վերածվեց 2 միլիարդ դոլար գնահատվող ընկերության՝ 4000 աշխատակցով։ Այնուհետև մենք թողարկեցինք մեր լավագույն արտադրանքը՝ Macintosh-ը, երբ ես դեռ նոր 30 տարեկան էի։ Եվ հետո անսպասելիորեն ինձ աշխատանքից ազատեցին։ Պատկերացնու՞մ եք ինձ ազատեցին այն ընկերությունից, որը հենց ես էի հիմնադրել․․․

Սարսափելի էր։ Ես երազում էի բոլորից հեռու փախչելու մասին, որովհետև դա խայտառակ ձախողում էր։ Բայց հետո ամեն ինչ ավելի դանդաղ, բայց պարզ դարձավ ինձ համար՝ ես սիրում էի այն, ինչ անում էի։ Այո՛, ես սիրում էի իմ գործը, ինձ մերժեցին, բայց ես շարունակում էի այն սիրել։ Այդ ժամանակ ես չէի էլ գիտակցում, որ աշխատանքից հեռացումը կյանքիս լավագույն շրջանի սկիզբը կդառնար։

Ես արդեն լրիվ ազատ էի ու կարող էի գնալ նոր գաղափարների հետևից՝ առանց կաշկանդվելու։ Հաջորդ 5 տարիների ընթացքում ես հիմնեցի NeXT ընկերությունը, իսկ ավելի ուշ Pixar-ը ու այդ ընթացքում ես գտա այն կնոջն, ով իմ կյանքի սերն է։ Կյանքի զարմանալի ընթացքով Apple-ը գնեց NeXT-ը, ես վերադարձա իմ հիմնադրած ընկերություն ու օգնեցի, որ վերջինս նորից ծաղկի, իսկ ես և սիրածս կինը ամուր ընտանիք ստեղծեցինք։

Այս ամենը տեղի չէր ունենա, եթե ինձ ժամանակին աշխատանքից չազատեին։ Այո՛, բուժումը դաժան էր, բայց հիվանդին այն օգնեց։ Գաղտնիքը մեկն էր՝ ես սիրում էի այն, ինչ անում էի։ Երբեմն կյանքը մեզ հարվածում է աղյուսով առանց խնայելու, բայց պետք չէ կորցնել հավատը, պետք է շարժվել առաջ։ Դուք ուղղակի պետք է գտնեք այն, ինչ սիրում եք և այս բանաձևը գործում է և՛ աշխատանքի դեպքում, և՛ հարաբերությունների։ Ձեր աշխատանքը ձեր կյանքի մեծ մասն է զբաղեցնելու և նրանից չդժգոհելու միակ ձևը ձեր սիրելի գործով զբաղվելն է։ Եթե դուք դեռ չեք գտել այն գործը, որով «կփոխեք» աշխարհը, ուրեմն շարունակեք փնտրել։ Կանգ մի առեք, մի ծախսեք ձեր ժամանակն այն տեղերում, որոնք ձեզ համար չեն։ Դուք սրտով կզգաք, երբ գտնեք այն, ինչ ձեզ պետք է։ Եվ երբ գտնեք՝ ձեր և ձեր աշխատանքի միջև հարաբերություններն ամեն օր ավելի ու ավելի լավը կդառնան։ Ուղղակի փնտրեք ձեր կյանքի գործը, փնտրեք առանց կանգ առնելու ու դա կդառնա երջանկության ձեր բանաձևը»։

 

 

Մուլտիպատեց Անիկ Մարգարյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *