Ինչպես են հայտնագործել վառոդը

Ըստ որոշ վկայությունների,  վառոդը առաջին անգամ ստեղծել են Չինաստանում: Ավելի ճիշտ հայտնագործության հեղինակները 11-րդ դարի  չինացի ալքիմիկներ են: Իրականում ալքիմիկները ոչ թե պայթուցիկ էին ցանկանում հայտնագործել, այլ անմահության էլիքսիր: Չինաստանում Սուն դինաստիայի թագավորության ժամանակ  հայտնվեց «Վուջինգ Ցոնգյաո» տրակտատը, որտեղ նշված էին վառոդի պատրաստման մի քանի ֆորմուլաներ: Նաև այդ տրակտատում ներկայացված էր պայթուցիկների պատրաստման բաղադրատոմսերը: Անմահության էլիքսիրը գտնելու նպատակով չինացի ալքիմիկները գործ ունեին մի շարք նյութերի հետ: Նրանցից շատերը մահանում էին այդ ամենը փորձելուց հետո:

Ըստ մի վարկածի, երբ ալքիմիկները խառնեցին ծծումբը, սելիտրան և փայտածուխը, խառնուրդը սկսեց այրվել: Հենց այդ ժամանակ էլ հայտնագործվեց վառոդը: Այն չդարձավ անմահություն ձեռքբերելու միջոց, այլ հակառակը՝ վառոդի հայտնագործումից հետո պատերազմների ընթացքում մահացությունը կտրուկ աճեց:

 

Փաստապատեց` Արմենուհի Գևորգյանը

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *