Մի լուսանկարի պատմություն․ նրանց բաժանեց Եղեռնը

Յոզղաթցի Կղեմես և Ռեբեկա Քյուրքչյանների հարսանեկան լուսանկարն է (Յոզղաթ, 1910 թ.): Սա Քյուրքչյան ընտանիքից մնացած միակ լուսանկար – մասունքն է: Լուսանկարը ժամանակի ընթացքում մեջտեղից պատռվել է, այնուհետև ամրացվել կպչաժապավենով: Դարձերեսի ձեռագիր տեքստում ներկայացվում է ընտանիքի ճակատագիրը և լուսանկարը փրկելու պատմությունը:

1915 թվականին` «Տեղահանության մասին» օրենքի ընդունումից հետո, սկսվեց արևմտահայերի զանգվածային բռնագաղթը, որն ուղեկցվեց խաղաղ բնակչության հանդեպ կիրառված աննախադեպ բռնություններով: Հայերին ստիպում էին ուրանալ իրենց կրոնը: Սկսվեցին զանգվածային տեղահանություններ դեպի Միջագետքի անապատներ` Դեր Զոր, Ռաս ուլ-Այն, Մեսքենե և այլ բնակավայրեր, որոնց կից ստեղծվեցին գաղթակայաններ:

1915 թվականին Կղեմես Քյուրքչյանը Յոզղաթից տեղահանվեց և քշվեց Դեր Զոր:

Ամուսնու ձերբակալվելուց և սպանվելուց հետո նրա կինը` Ռեբեկան, փախուստի է դիմել և մազապուրծ փրկվել Յոզղաթի սարսափելի կոտորածներից: Ամուսնուց մնացած միակ հիշատակը, որ կինը կարողացել է վերցնել իր հետ բռնագաղթի ժամանակ, հարսանեկան այս լուսանկարն է: Ռեբեկան այն ծալել և թաքցրել էր իր մոտ` այդկերպ փրկելով ընտանիքից մնացած թանկ մասունքը:

 

Աղբյուրը Armenian Genocide Museum and Institute ֆեյսբուքյան էջ

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *