10 գիրք, որ պարտադիր պետք է կարդա յուրաքանչյուրը

1995թ. Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովը ապրիլի 23-ը հռչակեց Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր: Ասում են՝ խելացի դառնալու համար պետք է ընթերցել ընդամենը մի քանի գիրք, սակայն այդ գրքերը գտնելու համար անհրաժեշտ է կարդալ հազարավորները։ Մենք առաջարկում ենք ծանոթանալ 10 գրքի, որ, ըստ գրականագետների, պետք է կարդա յուրաքանչյուրը։

 

Հոմերոս «Իլիական» և «Ոդիսական»

Արդյո՞ք Հոմերոսն է գրել այս պոեմները, նա իրո՞ք կույր էր  և արդյո՞ք իրականում գոյություն ուներ: Այս և այլ հարցեր մինչև այժմ մնում են անպատասխան: Տրոյական պատերազմի մասին պատմող Էպիկական «Իլիականը» երկար ժամանակ ավելի հայտնի էր, քան «Ոդիսականը» և ավելի մեծ ազդեցություն է ունեցել եվրոպական գրականության վրա: Բայց Ոդիսևսի ճանապարհորդությունը` գրված պարզ լեզվով, կարելի է համարել առաջին վեպը, որը հասել է մեզ:

Չարլզ Դիքենս  «Օլիվեր Թվիստի արկածները»

Իրական կյանքը պատկերող այս նորավեպը Դիքենսը ստեղծագործել է 26 տարեկան հասակում: Նա այնքան էլ չի լարել երևակայությունը, քանի որ գլխավոր հերոսը, ով ապրում էր աղքատության մեջ, հենց ինքն էր: Գլխավոր չարագործ Ֆեյգինի ազգանունը նույնպես վերցրել է կյանքից (Ֆեյգինը նրա մոր ընկերն էր):

Ջեյն Օսթին  «Հպարտություն և նախապաշարմունք»

Այս գիրքը բրիտանական գրականության մեջ նույնքան դասական է, որքան, ասենք, Եվգենի Օնեգինը` ռուսականում: Օսթինը «Հպարտություն և նախապաշարմունք» գիրքը գրել է երիտասարդ տարիքում, բայց հրապարակել է այն 15 տարի անց` «Բանականություն և զգացմունք» գրքի հաջողությունից հետո:

Գյոթե  «Ֆաուստ»

«Ֆաուստի» վերջին մասը 82-ամյա Գյոթեն վերջացրել է իր մահվանից 1.5 տարի առաջ, այն դեպքում, երբ տեքստի վրա աշխատանքը սկսել էր 25 տարեկանում:

Կյանք, մահ, բարի, չար՝ «Ֆաուստ», որում ամեն ոք կգտնի իրեն հետաքրքրող յուրաքանչյուր հարցի պատասխանը:

Էրիխ Մարիա Ռեմարկ  «Հաղթական կամար»

«Երկուսից մեկը միշտ լքում է մյուսին: Ամբողջ հարցը նրանում է, թե ով առաջ կանցնի», «Սերը բացատրություններ չի հանդուրժում. նրան արարքներ են հարկավոր»․ Ռեմարկի վեպն այն գրքերից է, որը լի է ցիտատներով: Գերմանացիների կողմից գրավված Փարիզում սիրո պատմությունը գլխապտույտ է առաջացրել ընթերցողների մի քանի սերունդների մոտ, իսկ հեղինակի սիրավեպը Մառլեն Դիտրիխի հետ և շշուկները, որ Ժոան Մադուի նախատիպը հենց Դիտրիխն է, ավելացնում է այս հիասքանչ գրքի հանդեպ հիացմունքը:

Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկի  «Ոճիր և պատիժ»

Դոստոևսկին այս վեպը գրել է ստիպված` ֆինանսական կարիքից ելնելով: Թղթախաղային պարտքերը և եղբոր մահը նրա ընտանիքին թողել էին առանց գոյության պայմանների: Վեպը գրելու համար Դոստոևսկին «ոգեշնչվել» է ֆրանսիացի մարդասպան-ինտելեկտուալ Պիեռ Լասիերի գործից` համարելով, որ նրա արարքներում մեղավոր է հասարակությունը: Այսօր «Ոճիր և պատիժ» վեպը համաշխարհային դասական գրականության մաս է կազմում, որը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով:

Լև Նիկոլաևիչ Տոլստոյ  «Պատերազմ և խաղաղություն»  

էպիկական 4 հատորանոց գլուխգործոց, որը հեղինակը գրել է 6 տարում:

«Պատերազմ և խաղաղությունը» վեպ է ամեն ինչի մասին՝ պատերազմի, սիրո, պետության : Հեղինակն ինքը շատ շուտ սառում է վեպի նկատմամբ` մի քանի տարի հետո անվանելով այն «բազմաշերտ», իսկ կյանքի վերջում` ուղղակի անհեթեթություն:

Գաբրիել Գարսիա Մարկես «Հարյուր տարվա մենություն»

Բուենդիա ընտանիքի պատմությունը «Մոգական ռեալիզմի» ժանրի օրինակ է, որը դարձավ բրենդ` համախմբելով այնպիսի տարբեր հեղինակների, ինչպիսիք են Բորխեսը, Կոելիոն և Կարլոս Ռուիս Սաֆոնը: «Հարյուր տարվա մենությունը» հեղինակը գրել է 38 տարեկանում` 1.5 տարում: Գիրքը գրելու համար 2 երեխաների հայրը թողնում է աշխատանքը և վաճառում մեքենան: Մարկեսը դասական է, գրող-սիմվոլ, ով Կոլումբիայի համար ավելի շատ բան է արել, քան որևէ ուրիշ մեկը: Մարկեսի շնորհիվ աշխարհը գիտի, որ Կոլումբիայում ոչ միայն նարկոբարոններ կան, այլ նաև, բոլոր առումներով, ֆանտաստիկ գրականություն:

Խուլիո Կորտասար  «Դասարանախաղ»

«Մոգական ռեալիզմի» ժանրի ևս մեկ օրինակ, բոլոր առումներով՝ ոչ դյուրին վեպ, որն ընթերցողին առաջարկում է խաղալ` կարդալու ընթացքում: Հայտնի նկարիչ Պաբլո Ներուդան պնդում էր. «Ով չի կարդացել Կորտասարին, նա դատապարտված է»:

 

Գրքապատեց Անիկ Մարգարյանը 

 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *