Ինչու՞ է Շեքսպիրն իր գերեզմանին անեծք գրել

Ապրիլի 23-ը Շեքսպիրի և՛ մահվան, և՛ ծննդյան օրն է։ Տարօրինակ համընկնումով հայտնի գրողը ծնվել և մահացել է նույն օրը՝ բարեբախտաբար տարբեր տարիների։ Սակայն մի հետաքրքիր հանգամանք կա՝ Շեքսպիրն իր գերեզմանին հանձնարարել է անեծք գրել․ ինչու՞

Բանն այն է, որ Շեքսպիրի մարմինը թաղվել է Ստրատֆորդի Սուրբ Երրորդություն եկեղեցում: Նա անիծել է այն մարդուն, ով կհամարձակվի տեղափոխել իր աճյունը վերջնական հանգստի տեղից, քանի որ դա եղել է իր ցանկությունն ու հորդորը՝ վերջնական հանգստանալ այդտեղ: Նրա տապանաքարի գրությունն է.

Իմ լավ ընկեր, հանուն Հիսուսի

Մոռացիր այստեղի հողը փորելու մասին:

Օրհնվեն այն մարդիկ, ովքեր հանգիստ կթողնեն այս քարերը,

Եվ թող անիծվեն նրանք, ովքեր կտեղափոխեն իմ ոսկորները:

Թեև գերեզմանները փորելու սովորույթ կա՝ այլոց համար տարածք ազատելու համար, սակայն Շեքսպիրի աճյունի մնացորդները մնում են տեղում՝անեծքի վախը պատճառով:

 

Փաստապատեց Անիկ Մարգարյանը

 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *