Այն թագուհիների սիրելին է ու նկարիչների մուսան․ ի՞նչ է թաքցնում ծովի պարգևը՝ մարգարիտը

Մարգարիտը, որն ավելի հայտնի է «Жемчуг» անվամբ, ծովային փափկամարմինների խեցիներում ձևավորվող պինդ, կլորավուն գոյացում է։ Իր արտաքին գրավիչ տեսքի և հայթայթման դժվարության պատճառով դարեր շարունակ դասվում է թանկարժեք քարերի շարքին և օգտագործվում է զարդերի մեջ։ Մարգարտի պատմությունը գնում է դարերի խորքը: Առաջին գտածոները թվագրվում են մթա 1500 թ., նախկին Միջագետքի տարածքում:

Բոլոր ժամանակներում Մարգարիտը համարվել է նրբագեղության, ոճի, կանացիության, մաքրության և գեղեցկության խորհրդանիշ: Մարգարիտը հիմանականում կրում էին միայն միապետները և ազնվական ընտանիքի նեկայացուցիչները: Այն զարդարում էր նրանց հագուստները, թագերը, զարդերը հիմականում մարգարտյա շարաններ էին, մատանիներ և այլն:

Հետաքրքրականն այն է, որ Մարգարիտը տարածում գտավ և դարձավ շատ ու շատ առաջնորդների և հայտնիների սիրելի քարը, թե՛ զարդերի վրա, թե՛ հագուստի, գրեթե բոլոր երկրներում՝ սկսած դեռ անտիկ շրջանից:

Առաջի հետաքրքրաշարժ պատմությունը որ կա այս բնական քարի հետ, կապվում է Ալեքսանդր Մակեդոնացու անվան հետ:  Արիստոտելի խորհրդով, երբ Ա.Մակեդոնացին հարձակվում էր Հնդկաստանի վրա, առաջինը գրավեց Սոկորտե կղզին և հենց այստեղ էլ բացահայտեց մարգարտի զարմանահրաշ գեղեցկությունը:

Անտիկ շրջանից մեզ հասած մյուս պատմությունն էլ կապված էր Կլեոպատրայի անվան հետ: Ամենը սկսվեց մի գրազից, երբ նա խոստացավ Մարկ Անտոնիոսին կազմակերպել ամեաթանկ ընթրիքը: Օրվա վերջում Անտոնիոսը կարծես հաղթում էր, և հենց այդ պահին Կլեոպատրան գինու մեջ գցեց իր պարանոցից կախված Մարգարիտը, և երբ այն լուծվեց, նա խմեց՝ այսպիսով հաղթելով գրազը:

Շարունակելով Հռոմի թեման․․․

Մարգարիտները համարվում էին հունական դիցաբանության սիրո աստվածուհի Վեներայի խորհրդանիշը: Համարում էին որ նա ծնվել է հենց ծովից: Անգամ արվեստում նրան պատկերել են մարգարտով: Թերևս ամենահայտնին Սանդրո Բոտիչելլիի «Վեներայի ծնունդը» կտավն է:

Արդեն նշեցինք, որ մարգարիտները կրում էին բազմաթիվ ազնվականներ: Այժմ ներկայացնենք Նրանցից մի քանիսին:

Մարիա Մեդիչին իր որդու՝ Լուի XIII- ի մկրտության արարողությանը, ներկայացել էր հենց 30․000 մարգարիտներով զարդարված հագուստով:

Մարգարիտների գեղեցկությանը չկարողացավ դիմակայել նաև Անգլիայի թագուհի Եղիսաբեթ I-ը:

Այն նախընտրում էին նաև Նապոլիոն III-ը, Մարիա Թյուդորը, Աննա Բալեյնը, Մարիա Ստյուարտը, Ֆիլիպ II Անվախը, և շատ ու շատ ուրիշներ:

Ռուսական կայսրությունում այն ևս մեծ տարածում գտավ: Ինչպես Արևմուտքում, այստեղ ևս այն կրում էին ազնվականները և եկեղեցականները: Մարգարտով էին զարդարվում սրբապատկերները:

Չենք մոռանում նաև Էլիզաբեթ Թեյլորի և Կոկո Շանելի մասին: Նրանք ևս այս քարի մեծ սիրահարներ էին: «Մարգարիտը միշտ ճիշտ է»․ ասում էր Կ. Շանելը:

Անտարբեր չմնաց նաև Կ. Ֆաբերժեն: Ֆաբերժե զարդերի տունը վերջերս Քաթարի՝ մայրաքաղաքում տեղի ունեցած զարդերի ցուցահանդեսում ներկայացրեց մարգարտե զատիկի ձուն, որը վաճառվեց 2 մլն դոլարով:

Տարբեր ազգեր դարեր շարունակ ձևավորել են տարբեր լեգենդներ և պատմություններ այս քարի հետ կապված: Այն համարվում է Աստվածամոր և մանուկ Քրիստոսի խորհրդանիշը: Առանձնացրել ենք դրանցից մի քանիսը:

Վիշապների մենամարտ

Լեգենդը պատմում է որ շատ ու շատ ժամանակ առաջ մարդիկ երկնքում նկատում են վիշապների սարսափելի մենամարտ: Երկինքը լցվել էր մեծ սև ամպերով, որոտում էր կայծակ և հանկարծ անձրև թափվեց: Անձրևի ամեն կաթիլը մի գեղեցիկ մարգարիտ էր:

Լուսնի մարգարիտ

Ամենագեղեցիկ և առեղծվածային լեգենդներից մեկը, համաձայն որի ամեն մի մարգարիտը դա մի լուսին է: Լուսնի շողերը ընկնում են ջրի վրա, հոսում միչև հատակը և անցնում խեցիների մեջ, այնտեղ էլ ձևավորելով մարգարիտներ՝ լուսիններ:

Ֆիլիպինյան լեգենդ

Ֆիլիպինցիները կարծում էին, որ մարգարիտները «ծնվում» էին լուսաբացին, երբ արևի ճառագայթները ընկնում էին բացված խեցիների վրա: Ժամանակի ընթացքում մեծանում է մարդկանց ագահությունը, և նրանք սկսում են որս թանկարժեք քարի համար, և հենց այդ ժամանակ էլ խեցիները իջնում են ջրի հատակը ու ստիպում մարդկանց գործադրել մեծ ուժեր ու ջանքեր այն ձեռք բերելու համար:

Քիչ չեն նաև կտավները, որոնցում այս կամ այն կերպ պատկերված են մարգարիտները: Թերևս ամենահայտնին Յան Վերմերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավն է:

 

 

Մտապատեց Ռեբեկա Հովհաննիսյանը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *