«Այդ դո՞ւ ես, հիմա՛ր». ի՞նչ են ասել հռչակավոր մարդիկ մահվանից առաջ

Մահը հաճախ լուռ է այցի գալիս, սակայն ոչ այն ժամանակ, երբ խոսքը հայտնի մարդկանց մասին է։ Պատմություն կերտած մարդիկ իրենց մահը դիմավորել են այնպիսի մտքերով, որոնք ճամփորդել են պատմության հորձանուտով ու հասել մեր օրեր։ Ահա դրանցից ամենանշանավորները։

1. Օսկար Ուայլդ

Օսկար Ուայլդը մահացել է չափազանց տգեղ պաստառներով սենյակում։ Նա ոչ մի կերպ չէր կարողանում համակերպվել այդ պաստառների գույնի հետ ու նույնիսկ մահվանից առաջ նա դրանց մասին չմոռացավ՝ ասելով.

«Խայտառակ տգեղ պաստառներ։ Մեզնից մեկը հաստատ պետք է լքի այս սենյակը»։

2. Մարիա Անտուանետա

Մարիա Անտուանետան գլխատվելուց առաջ պատահաբար կանգնեց իրեն գլխատողի ոտքին։ Նա շրջվեց դեպի նա ու ասաց.

«Կներեք պարո՚ն, պատահական ստացվեց»։

3. Էլիզաբեթ Պետրովնա

Հայտնի կայսրուհին մահը դիմավորեց ոչ թե հարազատների շրջապատում, այլ բժիշկների հետ։ Նա մահանալուց մի քանի վայրկյան առաջ վեր թռաց տեղից, նստեց անկողնուն ու բացականչեց.

«Ինչպե՞ս թե, ես դեռ ո՞ղջ եմ»։

4. Հյուջին Օնիլ

Հայտնի գրող Հյուջին Օնիլը մահացավ հյուրանոցում։ Նա մահավանից առաջ նայեց հյուրանոցի պատերին ու ասաց.

« Ես գիտեի, ախր ես գիտեի։ Ծնվել եմ հյուրանոցում ու պետք է մահանայի հյուրանոցում»։

5. Վիլյամ Սարոյան

Վիլյամ Սարոյանն անգամ մահվանից առաջ էր կյանքի ու մահվան մասին մտքեր արտահայտում։ Մի քանի րոպե մահվանից առաջ նա ասաց.

«Բոլորն են մահանում, բայց ես միշտ հավատում էի, որ ես ողջ կմնամ։ Ցավոք…»։

6. Սոմերսեթ Մոեմ

Մոեմն իրեն հատուկ սարկազմով փայլել է անգամ մեռնելուց առաջ.

«Մեռնելը չափազանց ձանձրալի զբաղմունք է։ Ոչ մեկին խորհուրդ չեմ տա դրանով զբաղվել»։

7. Սալտիկով Շեդրին

Ռուս ականավոր գրող Սալտիկով Շեդրինը մահվանից առաջ փայլել է իր սատիրայով։ Նա մահվանից մի քանի վայրկյան առաջ զարմացած բացականչել է.

«Այդ դո՞ւ ես, հիմա՛ր»։

 

Մտապատեց Անիկ Մարգարյանը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *