Գուստավ Կլիմտ, «Համբույր». աշխարհի ամենահայտնի համբույրի անհավանական պատմությունը

Գուստավ Կլիմտի «Համբույրը» կտավը համարվում է աշխարհի ամենահայտնի նկարներից մեկը, որն այժմ իր պատվավոր տեղն է զբաղեցնում Ավստրիայի «Belvedere»  թանգարանում։ Թվում է, թե նկարում ամեն ինչ պարզ է․ երկու սիրահարներ իրար փարված են, ու տղամարդը համբուրում է իր սիրելի կնոջ այտը, սակայն, պարզվում է, ամեն ինչ այդքան էլ ակնհայտ չէ։

Portrait Gustav Klimt. Photographie. 1914.Portrait of Gustav Klimt. Photography by Trcka Josef Anton. 1914.

Տարիներ առաջ, երբ ավստրիացի այս հանճարեղ նկարիչն ապրում էր իր ոսկե ժամանակաշրջանը՝ ողողելով իր նկարները ոսկեգույն երանգներով, հետաքրքիր մի պատվեր է ստանում։ Ժամանակի հարուստ տիտղոսավորներից մեկը նրան պատվիրում է պատկերել  իր ու ապագա կնոջ նկարը, սակայն պայմանը մեկն էր՝ նրանք պիտի համբուրվեին նկարում, այն էլ՝ կրքոտ համբույրով։
Որպեսզի Կլիմտը կարողանար ճիշտ պատկերել նկարի գեղեցկուհուն, նրան հանձնվեց գեղեցկուհու պատկերով մեդալիոնը։
Անցավ սահմանված ժամանակաշրջանն ու Կլիմտը ցուցադրեց արդյունքը։ Երկու կողմերն այնքան հավանեցին նկարը, որ անմիջապես ամուսնացան, սակայն պատվիրատուին մտահոգում էր մի հարց՝ ինչո՞ւ նրանք չեն համբուրում միմյանց շուրթերը։
Կլիմտը մեկնաբանեց, որ այսպես նկարն ավելի առեղծվածային է դառնում, ու որ այն ամբողջությամբ ներկայացնում է այն ցանկությունը, որ կա զույգերի միջև։
Սակայն տարիներ անց միայն Կլիմտը խոստովանեց, որ անհույս սիրահարվել էր մեդալիոնի հերոսուհուն, ու որ այտի համբույր նկարելով նա, կարծես, յուրօրինակ վրեժ լուծեց այն անձից, ով անգիտակցաբար տիրացել էր իր սիրուն։
Արվեստապատեց Անիկ Մարգարյանը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *