Սիգար, կանայք և ավելին․ Ֆիդել Կաստրո հեղափոխականի իրական դիմագիծը

Ֆիդել Ալեխանդրո Կաստրո Ռուսը, ով առավել հայտնի է որպես Ֆիդել Կաստրո, ծնվել է 1926 թ. օգոստոսի 13-ին Կուբայի Օրիենտե նահանգի Բիրան փոքր քաղաքում:

Կաստրոյի ծնողները գաղթել էին Իսպանիայից: Նրան 6 տարեկան հասակում ուղարկում են Սանտիագո Դե Կուբա՝ իր ուսուցչուհու հետ ապրելու, նախքան հռոմեական կաթոլիկ եկեղեցում կնքվելը։ Ֆիդել Կաստրոն հասարակ ընտանիքից էր: Նրա ծնողները գրաճանաչ չէին, սակայն ամեն ինչ արեցին , որպեսզի որդին ստանա բարձրագույն կրթություն: Ֆիդելը դպրոցում լավագույն առաջադիմություն ունեցող աշակերտներից էր, քանի որ ուներ բացառիկ հիշողություն, ինչը նրան շատ է օգնել նաև հետագա կյանքի ընթացքում: Չնայած բարձր առաջադիմությանը, նա կռվարար էր և հաճախ էր հայտնվում կռիվների մեջ:

Նրա պատանեկության թերևս ամենահայտնի փաստերից է, երբ 14 տարեկանում նա նամակ է գրում ԱՄՆ նախագահ Ֆ. Ռուզվելտին: 2004 թ. Ազգային արխիվային ծառայության աշխատակիցները Վաշինգտոնում գտել են երիտասարդ Ֆիդելի նամակը։ Նամակում նա նախագահին շնորհավորում է վերընտրման առթիվ և խնդրում է. «Եթե Ձեզ համար դժվար չէ, խնդրում եմ, ուղարկեք ինձ ամերիկյան 10-դոլարանոց թղթադրամ։ Ես այն երբեք չեմ տեսել, բայց շատ կուզենայի ունենալ։ Ձեր ընկեր Ֆիդել Կաստրո»։ Եվ ամենազարմանալին այն է , որ նա ստանում է պատասխան նամակ, իհարկե, առանց խնդրված 10 դոլարանոցի:

1945 թ. Ֆիդելը ավարտում է քոլեջը և ընդունվում Հավանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: Պատմում են, որ ավարտելուց հետո նա զբաղվում էր մասնավոր փաստաբանական գործունեությամբ և աղքատների գործերը պաշտպանում էր անվճար, իր իսկ նախաձեռնությամբ: Այդ ժամանակ նա անդամագրվեց «Կուբայի ժողովրդի կուսակցությանը»։

1952 թվականի մարտի 10-ին տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում, և երկրի ղեկավարումն անցավ Բատիստային։ Ֆիդել Կաստրոն հայտնվեց դիկտատուրայի դեմ պայքարողների առաջին շարքերում։ Բատիստայի կառավարության դեմ պայքարի ընթացքում «Օրթոդոքսների» կուսակցությունը ցրվեց։ Ֆիդել Կաստրոյին հաջողվեց միավորել այդ կուսակցության նախկին անդամների ոչ մեծ խումբ, որոնք էլ սկսեցին Բատիստայի իշխանությունը տապալելուն ուղղված աշխատանքների պատրաստությունը, սակայն այդ նախաձեռնությունը հաջողություն չունեցավ։ Նա ձերբակալվեց և դատարանը նրան դատապարտեց 15 տարվա ազատազրկման: 1955 թ. Ֆիդելն ազատվում է համընդհանուր համաներմամբ։ Հենց նույն տարում նա արտագաղթում է Մեքսիկա։ Հենց այստեղ էլ նա ծանոթանում է Էռնեստո Գևարայի հետ, ով ավելի հայտնի էր որպես Չե Գևարա:

Կաստրոն ցանկանում էր մասնակցել 1952 թվականի Կոնգրեսի ընտրություններին, սակայն Սոցիալիստական կուսակցության անդամները, վախենալով նրա ծայրահեղական բնավորությունից, մերժեցին նրան որպես թեկնածու առաջադրել։ Սակայն նրան թեկնածու առաջադրեցին Ներկայացուցիչների տան Հավանայի ամենաաղքատ շրջանի անդամները։ Ընտրարշավի ժամանակ նա հանդիպում է նախկին նախագահ գեներալ Ֆուլջենցիո Բատիստային։ Ինքն իրեն նախագահ հռչակելով` Բատիստան չեղյալ համարեց արդեն պլանավորած ընտրությունները՝ ներկայացնելով իր «կարգապահական ժողովրդավարության» համակարգը։ Մյուսների նման Կաստրոն նույնպես սա համարեց «դիկտատուրա»։

Ի վերջո, բազում փորձություններից հետո, նա դառնում է նախագահ: Ֆիտել Կաստրոն պատմության մեջ ամենայերկար կառավարած առաջնորդներից մեկն է: Նա փոխեց ամբողջ Կուբան՝ դարձնելով այն սոցիալիստական պետություն:

Շատ են նրա կյանքի մասին հետաքրքիր փաստերը: Առանձնացրել ենք դրանցից թերևս ամենանշանակալիները.

⦁ Ֆիդել Կաստրոն 1988 թվականին իր արյունից է փոխանցել երկրաշարժից տուժածներին:
⦁ Նա ուներ բացառիկ հիշողություն, ինչը շատ էր օգնում հատկապես հրապարակային ելույթների ժամանակ: Նա հայտնի է նաև իր ելույթներով, որոնցից մեկը տևել է 7 ժամ:
⦁ Ավելի քան 630 անգամ փորձել են այս կամ այն կերպ վերացնել Ֆիդել Կաստրոյին, բայց անօգուտ:
⦁ Ֆիդել Կաստրոն շատ էր սիրում սիգարներ և Rolex ժամացույցները: Սակայն հետաքրքրականն այն է, որ 1986 թ. նա հրաժարվեց ծխելուց:
⦁ Ֆ. Կաստրոյի կերպարի անբաժանելի մաս կարելի է համարել նրա մորուքը և դրանով իսկ պայմանավորված՝ նրան շատերը կոչում էին «бородач»: Նրա կարծիքով կարելի էր տարվա մեջ խնայել 10 օր, եթե այն չվատնել սափրվելու վրա:
⦁ Ֆ. Կաստրոն եղել է ձախլիկ, ինչը կարելի է տեսնել նաև պատմական լուսնկարներում որտեղ նա գրում է ձախ ձեռքով:

⦁ Առաջին անհաջող հեղափոխության փորձից հետո, երբ Ֆ. Կաստրոն փախչում էր Մեքսիկա, նա իր հետ վերցրել է միայն մի ճամպրուկ, որը լցված էր ամբողջությամբ գրքերով:
⦁ Երբ ԱՄՆ-ն առաջարկեց կուբացիներին գաղթել ԱՄՆ, Ֆ. Կաստրոն նավակները լցրեց կուբացի բանտարկյալներով և հետ ուղարկեց: Ինչը իհարկը շատ վատ ընկալվեց:
⦁ Նա շատ լավ պատրաստում էր: Այդ մասին փաստել են բազմիցս տարբեր աղբյուրներ, ինչպես նաև՝ ինքն անձամբ: Նա շատ էր սիրում պատրաստել սպագետի, և հատկանշականն այն է, որ ամբողջությամբ իր իսկ մշակած բաղադրատոմսերով: Ասում են, որ նա պատրաստել սկսել է, երբ բանտում էր:
⦁ Ֆ. Կաստրոն հայտնի էր նաև իր կնամոլությամբ: Մի անգամ, երբ նրան հարցնում են, թե քանի երեխա ունի, նա պատասխանում է, որ անհնար է հաշվել բոլորին:

⦁ Եվ վերջում, ինչպես Չե Գևարան, անպես էլ Ֆ. Կաստրոն շատ էր սիրում շախմատ խաղալ, ինչը նրա մոտ ստացվում էր բավականին լավ: 1966-ին Հավանայում անցկացվում էր շախմատի օլիմպիադա: Գրոստմայստեր Բոբի Ֆիշերը ունեցավ ցուցադրական խաղ Ֆ. Կաստրոի հետ և պարտվեց վերջինիս: Ականատեսները պատմում են, որ այդ հաղթանակում մեծ ներդրում է ունեցել, այդ ժամանակի գործող աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը: Կաստրոն Պետրոսյանին նվիրեց մարմարե 64 քառակուսիներ ունեցող սեղան, որի վրա էլ նրանք խաղացին: Խաղը ավարտվեց ոչ- ոքի արդյունքով: (ավելին այստեղ)

Ամփոփելով և հաշվի առնելով պանդեմիայով պայմանավորված ինքնամեկուսացման իրավիճակը՝ կցանկանայինք առաջարկել Ձեզ մի քանի ֆիլմ, որոնք պատմում են Կուբացի Հեղափոխականի մասին:


⦁ 638 Ways to Kill Castro (2006)
⦁ В поисках Фиделя (2004)
⦁ Команданте (2003)
⦁ Куба Либре (Fidel), (2002)
⦁ Ինչպես նաև ամերիկյան «Семь дней» սերիալը, (1999-2000):

 

 

Մտապատեց Ռեբեկա Հովհաննիսյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *