Գեղեցկությանն ուղղված խոսքեր. թե ինչ են ասել հայտնի մարդիկ կնոջ մասին
Միամսյակի շրջանակներում մեր թիմը որոշել է առանձնացնել հայտնի մարդկանց խոսքերը կնոջ մասին: Նրանք ևս հետ չեն մնում համընդհանուր տենդենցից ու փորձում են տալ կնոջ առեղծվածի իրենց սահմանումը:
30-ն անց կանայք գտնվում են իրենց ամենագեղեցիկ տարիքում, սակայն 30-ն անց տղամարդիկ դա երբեք չեն հասկանում, քանի որ արդեն չափազանց ծեր են:
Ժան-Պոլ Բելմոնդո
Աստված երբ ստեղծեց կնոջը, նրան զրկեց հումորի զգացումից, դրա համար կինը տղամարդու վրա ծիծաղելու փոխարեն նրան սիրում է:
Ինգմար Բերգման
Եթե կանայք չլինեին աշխարհի բոլոր փողերը կկորցնեին իրենց նշանակությունը:
Արիստոտել Օնասիս
Ես միշտ ասել եմ, որ կինը պետք է նման լինի լավ սարսափ ֆիլմի` ինչքան շատ բան թողնի երևակայությանը, այնքան ավելի լավ:
Ալֆրեդ Հիչկոկ
Տղամարդիկ, եթե անգամ հասկանային, թե ինչ է մտածում կինը, միևնույն է չէին հավատա:
Դորաթի Պարկեր
Չկան տգեղ կանայք, կան ուղղակի կանայք, ովքեր չեն գիտակցում, որ իրենք գեղեցիկ են:
Վիվիեն Լի
Կա տարիք, երբ կինը պետք է գեղեցիկ լինի, որ դառնա սիրված: Գալիս է նաև տարիք, երբ կինը պարզապես պետք է սիրվի, որ դառնա գեղեցիկ:
Ֆրանսուազա Սագան
Գրեթե յուրաքանչյուր կին ցանկանում է հավատարիմ լինել իր տղամարդուն, սակայն բարդ է այդպիսի մեկին գտնելը, ում կինն իրոք կցանկանա հավատարիմ մնալ:
Մառլեն Դիտրիխ
Կինը միայն մի դեպքում չի վնասում, երբ քնած է:
Ալեքսանդր Գրին
Մտապատեց` Անիկ Մարգարյանը