Նա համարվում է աշխարհի ամենահամբուրված կինը, ում ամեն օր համբուրում են հազարավոր մարդիկ․ ինչպե՞ս է նման բան հնարավոր

Դիմավորելով այս կյանքի մայրամուտին,
Չսիրելով երկրի վրա ոչինչ
Ես նայում եմ անընդհատ դիմակին
Քո մեռած բայց դեռ գեղեցիկ դեմքի…

Անընդմեջ նվագում են լարերը,
Քո գեղեցկության ձայներն են երգում,
Եվ բոլոր խորտակված հոգիներում
Հենց քեզ են ամենագերյալը հռչակում…

 Նաբոկովի այս տողերը նվիրված են, ոչ թե իր մեռյալ սիրելիին կամ ծանոթ մեկին, այլ Սենա գետում խեղդված ամենաառեղծվածային անծանոթուհուն, ով լուսանկարի հերոսուհին է:
Սկսենք նորից…

1880-ականներին Փարիզի դիահերձարանը բոլոր անհայտ մահացածներին ցուցադրում էր նախապես, որպեսզի հարազատները կարողանան նրանց ճանաչել: Այդպես, մի օր այդ ցուցադրության ժամանակ ցուցադրվեց մի խեղդված աղջիկ: Նրա դեմքը տարօրինակ հանգիստ էր ու նա ժպտում էր: Աղջկան այդպես էլ չճանաչեցին ու նա թաղվեց առանց ճանաչվելու, սակայն թաղվելուց առաջ նրա դիմագծերով դիմակ պատրաստեցին ու այդ դիմակը դարձավ մոդեռնիստների ոգեշնչման աղբյուր:


Քամյուն նրան հռչակեց Մոնա Լիզայի պես առեղծվածային, իսկ Նաբոկովն, ինչպես արդեն տեսանք, նրան բանաստեղծություն նվիրեց:
Փարիզում աղջկա դեմքով պաստառներ հայտնվեցին ու հետմահու Սենա գետի առեղծվածային խեղդվածը դարձավ Փարիզի գեղեցկության էտալոն:

Սա դեռ ամենը չէ: Նորվեգացի Ասմուդ Լաերդալը մի օր պատվեր է ստանում բժշկական մանեկեններ պատրաստելու: Քանզի պատվիրատուն բժիշկ է լինում, խնդրում է պատրաստել այնպիսի մանեկեն, որի վրա բժշկականի ուսանողները կսովորեն արհեստական շնչառություն տալ: Լաերդալը, որպես մանեկենի դեմք ընտրում է հենց խեղդված մեր հերոսուհու դեմքը: Այսպես հերոսուհին անուն է ստանում` Աննա, դառնալով աշխարհի <<ամենահամբուրված>> կինը:


Մինչև հիմա աղջկա ինքնությունը պարզելու փորձերը ապարդյուն են: Մասնագետները վստահեցնում են` խեղդվողը չի կարող այսպիսի ժպիտ ու հանգստություն ունենալ իր դեմքին, սակայն նաև փաստում, որ գեղեցկուհին դարձել է կյանքի ու մահվան եզրագիծը խորհրդանշող առեղծված:

 

 

Փաստապատեց` Անիկ Մարգարյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *