Բրիտանական Սուրբ Թոմաս եկեղեցուն կից փաբ կբացվի` Աստծո խոսքն ավելի հասանելի դարձնելու համար

Մեծ Բրիտանիայի Նորիջ քաղաքի Սուրբ Թոմաս եկեղեցուն կից փաբ կբացվի` Աստծո խոսքն ավելի լայն հասարակական  շերտերի հասանելի դարձնելու համար:

Սուրբ Թոմաս եկեղեցին գնել է մոտակա փաբը 500 000 ֆունտ ստերլինգով, որպեսզի փաբն արդեն բացի եկեղեցու հավատն ու հայացքները տարածելու համար: Ինչպես նշում է եկեղեցու վանահայր Յեն Դայբլը մարդկանց հավատը գնալով նվազում է  եկեղեցու հանդեպ և նրանք ուզում են ստեղծել մի միջավայր, որտեղ ոչ թե կհավաքվեն միայն խմելու, այլ անկեղծանալու, գիտելիքներով փոխանակվելու ու Աստծուն ոչ թե պարտադրված, այլ սեփական ցանկությամբ մոտ գտնվելու համար:

Յենը նշում է, որ փաբում պարտադիր կմատուցեն գարեջուր ու գինի: Այն բաց կլինի մինչև երեկոյան ժամը 9-ը, իսկ հավաքված ամբողջ գումարը կփոխանցվի եկեղեցու կարիքները հոգալուն և , իհարկե, բարեգործություն գործելուն:

Դայբլը վստահ է, որ մերօրյա հավատի ճգնաժամը պետք է հաղթահարել այսպիսի ստեղծագործ լուծումների միջոցով ու այնպիսի միջավայրեր ստեղծելով, որտեղ բոլորն իրենց լավ կզգան ու չեն փախչի սեփական ցանկություններից:

Ինֆորմացրեց` Անիկ Մարգարյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *