Շվեյցարիա.պանիր, շոկոլադ և ոչ միայն

2012-ին Շվեյցարիայում արտադրվել է 172.376 տոննա շոկոլադ:Սա բոլոր նրանց համար, ովքեր սիրում են շվեյցարական շոկոլադ, բայց երբեք չեն փորձել այն:Ամեն դեպքում հուսահատվել պետք չէ. մեծ հավանականություն կա, որ վերը նշված տոննաներով արտադրանքիս գոնե մի քանի գրամ օրերից մի օր բաժին կհասնի նաև Ձեզ:

Ինչպես հասկացաք, հերթն այս անգամ Շվեյցարիայինն է:Ձեզ ենք առաջարկելու մի քանի փաստ, որոնց կարիքը հաստատ կունենաք այս երկիր այցելելիս:

Հարկ շուն պահելու համար
Այո՛, եթե որոշել եք Ձեզ հետ տանել նաև Ձեր շանը, ապա պատրա՛ստ եղեք հարկ վճարել նրա համար Շվեյցարիայում:Հարկաչափը կախված է շան չափերից ու քաշից:

Նոր արկածներ
Շվեյցարիան 208 լեռների երկիր է:Գուշակեցի՞ք՝ ինչ է դա նշանակում:Իհարկե, սա իսկական դրախտ է ալպինիզմի սիրահարների համար և ոչ միայն:

Պանիր
Եթե Հայաստանում դժվարությամբ եք կողմնորոշվել Լոռի ընտրել, թե Չանախ, ապա Շվեյցարիայում Ձեզ էլ ավելի բարդ ընտրություն է սպասվում:Ու երևի կզարմանաք, եթե ասենք, որ այստեղ կգտնեք ավելի, քան 450 տեսակի պանիր:Ամենափափուկից մինչև անտանելի չոր, ամենահեշտ արտաբերվող անվանումն ունեցողից մինչև ամենատարօրինակ անվանումն ունեցողը(Mutschli, Formaggini):

Շվեյցարացիները սիրում են իրենց արտադրած գինին
Ամեն տարի այստեղ արտադրվում է մոտավորապես 200 միլիոն լիտր գինի, ու բնակիչները սպառում են այն. արտադրանքի ընդամենը 2 տոկոսն է դուրս գալիս երկրի սահմաններից:
2012-ին միջին շվեյցարացին խմել է 36 լիտր գինի:

Սուրճ և բանկ
Եթե առաջ բանկ ասելիս միանգամից պատկերացնում էինք միլիոնավոր դոլարներով լցված շվեյցարական բանկերը, այսօր պատկերն այլ է:Ինչու՞:Որովհետև այժմ այս երկրում ավելի շատ «Starbucks» սուրճի խանութներ կան, քան բանկեր:

 

 

Ինֆորմացրեց Համլետ Սիմոնյանը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *