21-րդ դարի լավագույն ֆիլմերը ըստ THE NEW YORK TIMES-ի. մաս 1-ին.

Կինոքննադատներ Է.Օ. Սկոտը և Մանոլա Դարդգիսը, ովքեր աշխատում են The New York Times-ում, կազմել էն այս դարի լավագույն ֆիլմերի ցանկը: Իհարկե, 21-րդ դարը դեռ չի ավարտվել և իրենք ներկայացրել են մինչ այսօր նկարահանված լավագույն 25 ֆիլմերը:

PATUM.am ներկայացնում է ձեզ այդ ցանկը, որտեղ կգտնեք ձեզ արդեն ծանոթ և անծանոթ ֆիլմեր, որոնք արժե դիտել կամ նորից վերհիշել:

«Նավթ» կամ «Եվ կլինի արյուն» / There Will Be Blood. 2007

Դեպքերը տեղի են ունենում 1920-ականների Կալիֆորնիայում և պատմում են նավթային մագնատ Պլեյնվյուին (Դանիել Դեյ-Լյուիս) պատկանող ընկերության վերելքի և նրա խելագարության հասնելու մասին։ Ֆիլմը արժանացել է երկու «Օսկար» մրցանակի։

Ուրվականներից քշվածները/ Spirited Away.2001

Աշխարհահռչակ Հայո Միյադզակեյի այս դասական դարձած անիմացիոն ֆիլմը պատմում է 10-ամյա Չիհիրո Օգինո անունով աղջկա հետ պատահած մի շատ տարօրինակ պատմության մասին: Իրենց ագահության պատճառով Չիհիրոյի ծնողները վերածվում են խոզերի կախարդուհու կողմից: Հայտնվելով կախարդական արարածների մեջ՝ աղջիկը փորձում է ամեն գնով պայքարել և վերադարձնել իր ծնողներին և իրենց նախկին տեսքը:

Խելագար Մաքս․ զայրույթի ճանապարհը/Mad Max: Fury Road.2015

Մակս Ռոկատանսկիի մասին պատմող չորրորդ այս ֆիլմը ամենահաջողվածներից էր: Մաքսը ստիպված միանում է Ցիտադելի դաժան տիրակալից փախչող խմբին, որոնց նպատակն է հասնել առասպելական «Կանաչ Աշխարհը»: Բայց այդ ամենը այնքան էլ հեշտ չէ, քանի որ այդ խմբում են նաև Անմահ Ջոյի թանկագին «իրերը»:

Սպիտակ Նյութ/ White Material.2010

Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում աֆրիկական մի երկրում, որը կեղեքվում է քաղաքացիական պատերազմների պատճառով: Սպիտակամորթ ֆրանսուհի Մարիան անտեսելով սպառնալիքները հրաժարվում է թողնել իր սուրճի պլանտացիաները և իր տղայի հետ վերադառնալ Ֆրանսիա:

Մեղքի հպումը/ A Touch of Sin.2013

Ֆիլմը բաղկացած է իրար հետ կապ չունեցող չորս պատմություններից, որոնք ցույց են տալիս Չինաստանում տիրող բռնության սոցիալական հիմքերի մասին:

Հանքափոր Դահայը, վրդովված երկրում տիրող կոռուպցիայից, որոշում է դիմել գործողությունների: Միգրանտ Սաները  իր համար հայտնաբերում է հրազենի ոլորտում անհամար հնարավորթյուններ:  Հարուստ հաճախորդի ոտնձգությունները հյուրանոցում աշխատող Սյա-յունին հասցնում են խորը հուսահատության, իսկ Սյաո-գույը ստիպված է  փոխել աշխատանքը ամեն անգամ ավելի վատ պայմաներով:

Կաննի կինոփառատոնում այս ֆիլմը արժանացել է լավագույն սցենար մրցանակի:

Մյունխեն/ Munich.2005

Ֆիլմ 1972 թ. Օլիմպիական խաղերի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական ակտի մասին, որի ժամանակ զոհվեցին Իսրայելի օլիմպիական թիմի 11 մարզիկներ: Բայց ֆիլմը միայն դրա մասին չէ: Այն ներկայացնում է, թե ինչպես ՄՈՍԱԴ-ը իրականացնում էր հետաքննություն և սպանում այս ահաբեկչության մեջ մեղավորներին: Սա Սթիվեն Սփիլբերգի ֆիլմն է, որն արժանացել է հինգ «Օսկարի» արձանիկի:

Ես այնտեղ չկամ/I’m Not There.2007

Բոբ Դիլանի կյանքի մասին պատմող յուրատեսակ ֆիլմ: Վեց պատմություն, վեց կերպարներ, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է լեգենդար երգչի և ստեղծագործողի կյանքի առանձին շրջանները:

40-ամյա կույսը/ The 40-Year-Old Virgin.2005

40-ամյա էնդի Ստիցերը շատ բանի է հասել. ունի լավ վարձատրվող աշխատանք էլեկտրոնային տեխնիկայի խանութում, լավ ընկերներ և հարմարավետ տուն, որտեղ պահում է իր խաղալիքների և կոմիքսների հավաքածուն: Բայց ինչ-որ բան այն չէ: Էնդիին կատարյալ երջանկության համար պակասում է մի բան՝ նա դեռ երբեք սիրով չի զբաղվել:

Ջեկսոն Հայթսում/ In Jackson Heights.2015

Դոկումենտալ ֆիլմ Նյու-Յորքի Ջեկսոն Հայթս թաղամասի մասին, որտեղ կողք-կողքի ապրում են տարբեր ռասաների և ազգությունների պատկանող մարդիկ:

Պատանեկություն/ Boyhood.2014

12-ամյա պատմությունը, որը նկարահանել են հենց այսքան տարի (նկարահանումները սկսել են 2002 թվականին և ավարտվել 2013 թվականի հոկտեմբերին): Ֆիլմը պատմում է Մեյսոնի կյանքի պատմությունը, նրա մանկությունն ու պատանեկությունը։ Պատմությունը նկարագրում է ամենասովորական կյանքի 12 տարիները (դպրոցի առաջին դասարանից մինչև քոլեջի առաջին օրը) և զարգանում է փոքր դրվագներով, որոնք ցույց են տալիս մեծանալն ու երեխայի, դեռահասի, պատանու հարաբերությունները ծնողների հետ։ Սյուժեն զարգանում է փոփոխվող ժամանակի, ամերիկյան պատմության, քաղաքականության, Իրաքի պատերազմից մինչև Բարաք Օբամայի կյանքի շրջանակներում։

Շարունակելի…..

Ֆիլմապատեց՝ Արմենուհի Գևորգյանը

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *