15 հետաքրքիր փաստ մեր հոգեբանության մասին

Մենք առանձնացրել ենք 15 հետաքրքիր փաստ մեր հոգեբանության անհայտ կողմերի մասին

  1. Երջանկությունը, զայրույթը, տխրությունը, վախը, զզվանքը և զարմանքը վեց ամենակարևոր զգացմունքներն են: Այն զգացմունքները, որոնք մենք ամենաշատն ենք արտահայտում և որոնք մեր վրա մեծ ազդեցություն են թողնում:
  2. Մարդիկ իրենց ավելի երջանիկ են զգում, երբ ինչ-որ բանով զբաղված են: Զբաղվածությունը ինքնին դրական ազդեցություն է թողնում մարդու վրա:
  3. Մարդիկ ավելի անկեղծ են, երբ հոգնած են լինում:
  4. 20 վարկյան գրկախառնվելու դեպքում մարդկանց օրգանիզմում արտադրվում է կապվածության և վստահության հորմոնը:
  5. Դուք ավելի տրամաբանորեն եք սկսում մտածել, երբ փորձում եք խոսել ձեզ համար օտար լեզվով:
  6. Կույրերի մոտ երբեք չի զարգանում շիզոֆրենիան:
  7. Ձեր ամենավառ հիշողությունները, մեծ հավանականությամբ, չեն համապատասխանում իրականությանը: Շատերիս թվում է, որ անցյալում ավելի լավ է եղել, քան ներկայում:
  8. Նույնիսկ առաջընթացի պատրանքը մարդկանց  մղում է շարունակել աշխատել իրենց մտածած ծրագրերի վրա:
  9. Ինտերնետ-կախվածությունը մի շարք երկրներում համարվում է հոգեբանական խանգարում:
  10. Դուք չեք կարող միաժամանակ մի քանի գործով զբաղվել:
  11. Ձեր ենթագիտակցությունը մի շարք հարցերի պատասխանները ունի, պարզապես պետք է այն փոքր-ինչ «փորփրել»:
  12. Տեղեկատվության փոքր չափաբաժինները ավելի լավ են հիշվում: Այդ պատճառով ավելի շատ են կարդում հոդված-ցուցակները:
  13. Բոլոր խոսակցությունների 80 տոկոսը բողոք է:
  14. Դուք ավելի կրեատիվ եք սկսում մտածել, երբ հոգնած եք:
  15. Հարաբերությունները ավելի օգտակար են ձեր առողջության համար, քան սպորտը:

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *