Հանրահայտ ապրանքանիշները և նրանց անհայտ կողմերը

Դժվար է պատկերացնել, որ այժմյան հանրահայտ ապրանքանիշները իրենց գործունեության ընթացքում զբաղվել են այլ ապրանքների արտադրությամբ: Նրանք արտադրել են ներկայիս ապրանքներից ամբողջովին տարբեր ապրանքներ:

Ֆիննական հանրահայտ ապրանքանիշ Nokia-ն հիմնադրվել է 1865 թ., բայց այդ ժամանակ այն զբաղվում էր թղթի արտադրությամբ:  Հետագայում Nokia-ն միաձուլվեց այլ ձեռնարկությունների հետ և սկսեց արտադրել ռետինե ապրանքներ, մալուխներ և էլեկտրոնիկա: 1960-ականներին Nokia-ն գնեց ֆիննական SAKO զինագործարանը և սկսեց զբաղվել զինարտադրությամբ:

Ինչ վերաբերում է  ատամի մածուկների հանրահայտ ապրանքանիշ Colgate-ին, սկզբնական շրջանում այն զբաղվում էր օճառների և մոմերի աիտադրությամբ:

IBM ընկերությունը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արտադրում էր  հրաձգային զենքեր: Նրանց արտադրության  M1 Carbine-ը բարձր է գնահատվում և մեծ պահանջարկ  ունի զենքի հավաքածուներ ունեցողների կողմից: 

Հեծանվի արտադրությամբ զբաղվող ORBEA իսպանական ձեռնարկությունը սկզբնականում արտադրում էր ռևոլվերներ:

Հարավկորեական SAMSUNG-ը արտադրում էր հրետանային զենքեր:

Հանրահայտ HUGO BOSS հագուստի ապրանքանիշը այնքան էլ չի ցանկանում հիշել իր անցյալը: Երկրորդ համաշխարհայինի ժամանակ այն կարում էր համազգեստ նացիստական սպաների համար: Իրենց ֆաբրիկայում աշխատում էին 180 ռազմագերիներ:

Փաստեց` Արմենուհի Գևորգյանը

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *