Ինչպես հեշտությամբ սովորել ինչ ցանկանաս. Ռիչարդ Ֆեյնմանի արդյունավետ մեթոդը

Հատկապես քննական բուռն շրջանում մենք հաճախ բախվում ենք ինչ-որ թեմա կամ նյութ հեշտորեն հիշելու և այն մեկ ուրիշին նույնքան հեշտ մատուցելու հետ: Այս խնդիրը թվում է լուծում է ստանում Ռիչարդ Ֆեյնմանի առաջ քաշած արդյունավետ մեթոդաբանության միջոցով, որը բաղկացած է ընդամենը 3 քայլից: 

Ձեր ցանկացած նյութը գրեք թղթի վրա

Թղթի վրա ձեր թեմայի վերնագիրը գրելուց հետո փորձեք շարադրել տեքստը այնպես ասես բացատրում եք 2-րդ դասարանի երեխայի, ով արդեն ունակ է հասկանալ այն ամենն ինչ իրեն ասում ես, սակայն ի վիճակի չէ ընկալել բարդ տերմիններն ու նախադասությունները: Այսինքն շարադրեք տեսքտը որքան հնարավոր է դյուրին ու մատչելի: Սա կօգնի ամենաբարդ նյութն անգամ ավելի ընկալելի դարձնել:

Կարդացեք այն ինչ ինքներդ եք գրել

Նյութը գրելուց հետո կարդացեք այն: Փորձեք կենտրոնանալ այն հատվածների վրա, որոնք դեռ անհասկանալի են և խրթին ու դարձրեք դրանք ավելի մատչելի: Եթե տեքստում անհասկանալի հատվածներ կան` ավելի մանրամասն դրանք նկարագրեք, որպեսզի հետո բացթողումներ չունենաք:

Վերջացրեք Ձեր բացատրությունը

Անպայման ամբողջական տարբերակի բերեք Ձեր նյութը: Ստեղծեք համաչափ կառուցվածք, որը թույլ կտա հեշությամբ նյութը բաժանել մի քանի մասերի: Վերջում նյութը տվեք կարդալու մեկին, ով ընդհանրապես գլուխ չի հանում այդպիսի թեմաներից: Եթե նա հեշտությամբ հասկանում է ամեն ինչ, ապա ամեն բան ստացվել է և Դուք թեման հեշտությամբ կմտապահեք, իսկ եթե նա սկսում է Ձեզ հարցեր տալ, մանրամասներ պահանջել, ապա թեման դեռ հում է և անհրաժեշտություն կա նորից աշխատելու` այն վերջնականապես տպավորիչ դարձնելու և հիշելու համար:

Այս եռաքայլը մեթոդաբանությունը , ըստ Ռիչարդ Ֆեյմանի, կարող է օգնել յուրաքանչյուրին հեշտորեն հիշել այն ինչ անհնար է թվում: Միայն անհրաժեշտ է մի փոքր ցանկություն, եռանդ և ժամանակ` բոլոր 3 քայլերը ամբողջությամբ անցնելու համար:

 

 

Մտապատեց` Անիկ Մարգարյանը 

 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *