Տղամարդու 10 որակ, որ անսպասելիորեն դուր է գալիս բոլոր կանանց

Իրականում յուրաքանչյուր տղամարդ գրավիչ է յուրովի, սակայն հոգեբանների մի խումբ պարզել է, որ կա տղամարդու 10 որակ, որ դուր է գալիս անխտիր բոլոր կանանց: Մենք առաջարկում ենք միասին ծանոթանալ այդ որակներին ու հասկանալ, որքանով են այդ որակներն իրականում գրավիչ: 

Ձեռքի ընդգծված երակներ

Զարմանալի է, բայց ըստ հոգեբանների ձեռքի ընդգծված երակները գրավում է կանանց, քանի որ երակները նշանն են նրա, որ տղամարդը ավելորդ ճարպաքանակով չի տառապում ու պարբերաբար զբաղվում է սպորտով:

Խիտ հոնքեր 

Գեղեցիկ ու խիտ հոնքերը, պարզվում է, տղամարդու գրավչության ամենակարևոր բաղադրիչներից են: Այդպիսի հոնքերը ոչ միայն ընգծում են աչքերն, այլ նաև դեմքին հետաքրքիր առնականություն են հաղորդում:

Խնամված մորուք

Խնամված մորուքն, ըստ հոգեբանների, ևս կնոջը գայթակղող բաղադրիչներից է: Սակայն այն նույնքան վանող կարող է դառնալ, եթե մորուքն անխնամ ու ավելի շատ հնամաշ ծերուկի կերպար է ստեղծում:

Պեպեններ 

Հոգեբանները վստահ են. կանայք սիրում են պեպենոտ տղամարդկանց: Պեպենները տղամարդու դիմագծերին հաղորդում են թարմություն ու անսպառ երիտասարդություն, իսկ այսպիսի տղամարդիկ պարզապես չեն կարող անտեսված լինել:

Հաստ շուրթեր

Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ կանանց մեծամասնությունը սիրում է համբուրվել հաստ շուրթերով տղամարդկանց հետ, ովքեր նաև խնամում են իրենց շուրթերը հատուկ անգույն շրթներկների միջոցով` դրանց հաղորդելով փայլ ու յուրահատուկ փափկություն:

Սպիտակ մազերի առկայություն

Պարզվում է, որ սպիտակ մազերի աննշան առկայությունը տղամարդուն դարձնում է շատ ավելի հասուն ու գրավիչ: Այսպիսի տղամարդիկ հարուստ կենսափորձ ունեցողի համբավ են ձեռք բերում և կարողանում են իրենց շուրջը հավաքել բազմաթիվ կանանց:

Սպիներ

Այն, որ սպիները զարդարում են յուրաքանչյուր տղամարդու` գաղտնիք չէ արդեն վաղուց: Հոգեբանները վստահեցնում են, որ հենց սպիավոր տղամարդիկ են կարողանում հեշտությամբ նվաճել կնոջ ուշադրությունը, քանի որ այդպիսիք միշտ խենթ, համարձակ ու ինքնավստահ տղամարդու տպավորություն են թողնում` փորձություններից ու դժվարություններից երբեք չվախեցող բնավորությամբ:

Խնամված ձեռքեր 

Խնամված և ուժեղ ձեռքեր, որոնք կարող են պաշտպանել կնոջն ամեն անելանելի իրավիճակից. ահա այն ինչի մասին երազում է յուրաքանչյուր կին: Ճաքճքված ու կեղտոտ ձեռքերը երբեք չեն կարող գրավել կնոջն ու դառնալ նրա համար հիացմունքի առարկա:

Մեծ քիթ

Մեր հայ ընթերցողը գուցե հաճելիորեն զարմանա, սակայն ըստ հոգեբանների տղամարդու մեծ քիթը նրան շատ ավելի առնական ու բիրտ է դարձնում, որը, միանշանակ, գրավում է կնոջը: Փոքր քթով տղամարդիկ երբեմն այնքան նուրբ են թվում, որ սկսում են նյարդայնացնել կնոջն ու այդպիսով վանել նրան:

Թավշյա ձայն

Տղամարդուն զարդարող ամենակարևոր ու վերջին բաղադրիչը հենց թավշյա ձայնն է: Իհարկե, ոմանց գուցե դուր է գալիս հաստ ու խռպոտ ձայնն ու դրա հնչողությունը, սակայն կանանց մեծամասնությունը սիրում է թավշյա ու մեղմ ձայնով տղամարդկանց, ովքեր իրենց յուրաքանչյուր խոսքում հոգատար ու ջերմ են թվում:

Մենք մեր ընթերցողին խորհուրդ ենք տալիս այս հատկանիշներից ընտրել նրանք, որոնք իրապես հոգեհարազատ են թվում, սակայն, առաջնորդվել օբյեկտիվ, սեփական նախընտրություններով:

 

Պրպտեց ու պատրաստեց` Անիկ Մարգարյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *