Հունիսի 16-ը մատով հողաթափերի օրն է

2011 թվականին՝ իր ծննդավայր Հավայան կղզիներում հանգստանալիս, Բարաք Օբաման դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, ում լուսանկարեցին մատով հողաթափերով:
Սա՝ մի պատառիկ պատմության հորձանուտից, հիմա անցնենք օրվա պատմությանը:

Այս օրը հորինվել է «Tropical Smoothie Café»-ի կողմից:Այն, ինչպես հասկացաք, սրճարանների ցանց է ԱՄՆ-ում:2007-ին նրանք նշեցին իրենց տասնամյակը և սկիզբ դրեցին հողաթափերի օրվան:
Բոլոր այն հաճախորդները, ովքեր այս օրը ՀՈՂԱԹԱՓԵՐՈՎ այցելում են «Tropical Smoothie Café»-ի որևէ մասնաճյուղ, ստանում են անվճար ըմպելիք:


Ինչպե՞ս նշել
Եթե անգամ Հայաստանում չկան «Tropical Smoothie Café»-ներ, դա մեզ չի խանգարում գտնել նշելու մեր սեփական ձևը:Ինչո՞ւ այսօր աշխատանքի չգնալ հենց հողաթափերով:

Գիտե՞ք արդյոք
ԱՄՆ-ում մատով հողաթափերը հայտնվեցին Երկրորդ համաշխարհայինից հետո, երբ ամերիկացի զինվորները պատերազմից հետո բերեցին ճապոնական «zori»-ն(ճապոներեն նշանակում է մատով հողաթափ)՝ որպես հուշանվեր:
Իսպանիայում չի թույլատրվում մեքենա վարել մատով հողաթափերով:

Ի՞նչ կա պատմությունից
1963-ի հունիսի 16-ին տիեզերք թռավ առաջին կին տիեզերագնացը՝ Վալենտինա Տելեշկովան:1999-ի նույն օրը ամերիկյան կինոակադեմիան հրապարակեց բոլոր ժամանակների 100 լավագույն ամերիկացի կինոդերասանների ցուցակը:

Այսօր ամերիկացի ռեփեր 2Pac-ի ծննդյան օրն է(1971):

Ինֆորմացրեց  Համլետ Սիմոնյանը

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *