Հաճախ ասեք «Ոչ»


Շատ մարդիկ պարզապես չեն կարողանում  մի շարք առաջարկներին և խնդրանքներին ասել  « ոչ» նույնիսկ այն դեպքում, երբ գիտակցում են, որ այդ ամենից ոչ մի օգուտ չեն ստանալու: Եվ խնդիրը ոչ այնքան  ընդհանրապես մերժելու, որքան որոշակի մարդկանց`ղեկավարին, ընկերոջը, ընտանիքի անդամին « ոչ»  ասելու մեջ է:

Միաժամանակ մերժելու անկարողության պատճառով դուք ապարդյուն վատնում եք ձեր ժամանակը, գումարը, էներգիան:  Երբեմն ինչ-որ մեկին « ոչ» ասելով, դուք ասում եք « այո» ձեր առաջնահերթություններին և շահերին:

Այդպիսի « ոչ» -երի մեջ կարող եք ներառել անիմաստ իրերի գնումը: Եթե դա շատերն են գնում կամ շատերն են համոզում ձեզ գնել, դեռ չի նշանակում, որ դուք պարտավոր եք այդ իրերը գնել:

«Ոչ» հարկավոր է ասել նաև աշխատավայրում: Ամեն անգամ նորանոր հանձնարարություններ ձեր վրա վերցնելով դուք չեք արժանանա ղեկավարության գովասանքին, քանի որ վերջիններիս համար կարևոր է վերջնական արդյունքը: Մի շարք հանձնարարություններ կատարելով, որոնք ավելի շատ ջանք ու ժամանակ են խլում, կարող եք սխալնել թույլ տալ, որից էլ կտուժ ձեր աշխատանքը:

Ամեն անգամ ինչ-որ առաջարկի համաձայնվելիս հաշվի առեք ձեր ուժերը, ժամանակը, ցանկությունը, քանի որ անկեղծ «ոչ»-ը նախնտրելի է կիսատ-պռատ «այո»-ից:

 

Հետաքրքրվեց՝ Արմենուհի Գևորգյանը 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *