Հունիսի 7-ը շոկոլադե պաղպաղակի օրն է

Թե որտեղից է ծագում այս օրը, հստակ հայտնի չէ, բայց դժվար թե որևէ մեկը հրաժարվի նշել այն: Էլ չխոսենք ամառվա տապի մասին, որը ևս մի պատճառ է շոկոլադե պաղպաղակի օրը նշելու:
Ինչպես գիտեք, վանիլային պաղպաղակը ամենատարածվածն է:Սակայն սկսած 1692 թվականից՝ երբ իտալացիները սառեցրին շոկոլադը, այն դարձավ այսօրվա շոկոլադե պաղպաղակի «նախահայրը»: Այսօր շոկոլադե պաղպաղակն ունի իր սեփական երկրապագուների հսկայական բանակը, որն ուտում է շոկոլադե պաղպաղակ ոչ միայն ամռանը, այլև տարվա մյուս եղանակներին:

Ինչպե՞ս նշել
Այո՛, այսօր հենց այդ օրն է:Կերե՛ք այնքան շոկոլադե պաղպաղակ, որքան ցանկանում եք՝ առանց մտածելու գիրանալու կամ հիվանդանալու մասին:

Գիտե՞ք արդյոք
Բարսելոնայում կա շոկոլադի թանգարան:
Բելգիայի շոկոլադի արդյունաբերությունում աշխատում է մոտ 17000 մարդ:
Շոկոլադի բուժիչ հատկությունների շնորհիվ վերջին ժամանակներում ավելի մեծ հեղինակություն են ձեռք բերել շոկոլադե հանգստավայրերը, որտեղ շոկոլադով հիմնականում բուժում են դեպրեսիաներից։ Ամենահայտնի հանգստավայրերից Է Կալիֆորնիայում գտնվող Հերշեսը:
Յուրաքանչյուր հինգ մարդուց մեկը պաղպաղակը կիսում է իր ընտանի կենդանու հետ:
Ամերիկացիների 87 տոկոսը գրեթե միշտ իր սառնարանում ունի պաղպաղակ:
Ամերիկացիների 19 տոկոսը սիրում է ուտել պաղպաղակ պառկած, իսկ 3 տոկոսը՝ լոգարանում:

Ի՞նչ կա պատմությունից
1494-ի այս օրը Իսպանիան և Պորտուգալիան ստորագրում են Նոր Աշխարհն իրենց միջև բաժանող «Տորդեսիլյաս»-ի պայմանագիրը:
2000 թվականի հունիսի 7-ին ՄԱԿ-ը Իսրայելի և Լիբանանի միջև անցկացնում է բաժանարար «Կապույտ գիծը»

1959 թվականի այս օրն է ծնվել Կարեն Դեմիրճյանի որդին՝ քաղաքական գործիչ Ստեփան Դեմիրճյանը, իսկ 1990-ի այս օրը՝ ավստրալացի ռեփեր Iggy Azalea-ն:

Ինֆորմացրեց `Համլետ Սիմոնյանը

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *