Արդյո՞ք հարկավոր է հաղթահարել հուզվածությունը ելույթից առաջ

Շատերս համոզված ենք, որ ամեն կարևոր ելույթից առաջ մարդ պետք է հաղթահարի իր հուզմունքը, կարգավորի իր սրտի աշխատանքը, քանի որ միայն ամբողջովին հանգիստ, առանց հուզմունքի հնարավոր է հաջող ելույթ ունենալ: Harvard Business School-ից Էլիսոն Վուդ Բրուքսը իր կատարած հետազոտությունից հետո այլ կարծիքի է: Ըստ Բրուքսի՝ հուզվածությունը նույնիսկ կարող է դրական ազդեցություն թողնել և հաջող ելույթի հիմք հնադիսանալ:

Ինչպես նշեցինք, Բրուքսը իրականացրել էր մի հետազոտություն, որին մասնկացող 140 մարդիկ պետք է 2 րոպեի ընթացքում համոզիչ ելույթ պատրաստեին «Ինչքան լավ է ինձ հետ աշխատել» թեմայով և դա ներկայացնեին անծանոթ լսարանի առաջ: Իսկ հետո այդ  տեսանկարահանված ելույթները պետք է գնահատվեին անկախ փորձագետների կողմից:

Փորձի ամենակարևոր փուլը այն էր, որ մասնակիցները ելույթը պետք է սկսեին երկու արտահայտություններից մեկով՝ « Ես հանգիստ եմ» կամ  «Ես աշխույժ եմ »:

Փորձը ցույց տվեց, որ այն մասնակիցները, ովքեր ընտրում էին երկրորդ տարբերակը և փորձում էին ոչ թե հաղթահարել իրենց հուզմունքը, այլ այն վերափոխել աշխուժության, հաջող և համոզիչ ելույթներ էին ունենում, քան նրանք, ովքեր ամեն կերպ փորձում էին հաղթահարել իրենց վախը անծանոթ լսարանի առաջ:

Բրուքսը նշում է, որ հուզվածությունը մարդու կողմից բնական ռեակցիա է անծանոթ լսարանի առաջ: Բայց հուզմունքի հաղթահարման մեր անարդյունք փորձերը էլ ավելի  կվատթարացնեն իրավիճակը: Ելույթից առաջ փորձեք ձեր էմոցիաների վրա շատ չազդել և այդ հուզվածությանը տալ ավելի դրական ուղղվածություն:

 

Հետաքրքրվեց՝ Արմենուհի Գևորգյանը

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *