Մայիսի 30-ը ծաղիկներ ջրելու օրն է

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսին կլիներ մեր մոլորակն առանց ծաղիկների ու բուսականության: Դժվար է չէ՞ պատկերացնելը: Այդ դեպքում կապրեինք գորշ ու անհետաքրքիր միջավայրում, չէինք զգա այն հաճույքը, որը զգում ենք բուսականությանը ու ընդհանրապես բնությանը նայելիս:
Այս օրն էլ փոքրիկ արժեվորում է բույսերից հենց ծաղիկների համար: Ջրելով ծաղիկները՝ կնպաստենք դրանց փարթամացմանը, գեղեցկացմանն ու շատացմանը:

Ինչպե՞ս նշել
Եթե տանը՝ ծաղկամանի մեջ, ունեք ծաղիկներ, ապա այսօր անպայման ջրե՛ք դրանք(մանավանդ, որ արդեն շատ շոգ է): Դե իսկ ծաղիկներով լի պարտեզ ունենալը կրկնակի երջանկություն է:

Գիտե՞ք արդյոք
Կակաչների որոշ տեսակներ ուտելի են: Դրանցով պատրաստվում են աղցաններ:
Titan Arums-աշխարհի ամենամեծ ծաղիկն է, որն ունի 10 ոտնաչափ բարձրություն և 3 ոտնաչափ լայնություն:
Տիտանիկ ամորֆոֆուլուս կոչվող ծաղիկները շատ ավելի բարձր են, քան սովորական մարդիկ: Բացի այդ նրանք շատ վատ բույր ունեն, ինչի պատճառով Ինդոնեզիայում նրանց շատ հաճախ անվանում են «դիակ ծաղիկներ»: Այս ծաղիկը հազվադեպ է հանդիպում և բազմանում է միջատների փոշոտման միջոցով, որոնց գրավում է ծաղկի բույրը:
Պերճածաղիկը (ագավա) համարվում է դարի բույս: Այն շատ տարիներ աճում է առանց ծաղիկների, որից հետո  ծաղկում է մեկ անգամ և մահանում:

 

Ինֆոպատեց՝ Համլետ Սիմոնյանը

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *