Ամոու Հաջի` աշխարհի ամենակեղտոտ մարդը

Ամոու Հաջին կամ ինչպես նրան սիրում են անվանել` աշխարհի ամենակեղտոտ մարդը, միակ մարդն է աշխարհում, որ արդեն 60 տարի է չի լողանում: 

Հաջին ապրում է Իրանում: Նա բացարձակապես իզոլացված է մարդկանցից ու ապրում է մեկուսի կյանքով: Հաջին անգամ չի էլ ուզում լսել լողանալու կամ մաքուր ջրի մասին: Նա վստահ է, որ մաքրությունը բերում է տարատեսակ հիվանդություններ, իսկ իր այսպիսի ապրելակերպը թույլ է տալիս առողջ մնալ:


Այս տարօրինակ ծերուկի ծանոթները վստահեցնում են, որ Ամոուն վաղ հասակում բավականին մեծ էմոցիոնալ տրավմա է տարել, որն էլ հենց հանգեցրել է նրա այս տարօրինակ վարքաձևին ու ապրելակերպին:

80- ամյա ծերուկը խմում է միայն կեղտոտ ջուր, ուտում է կեղտոտ ուտելիք, գլուխը տաք պահելու համար անընդհատ պաշտպանիչ գլխարկ է կրում և մազերը կտրելու փոխարեն պարզապես այրում է դրանք:

 

 

 

Մուլտիպատեց` Անիկ Մարգարյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *