Մայիսի 28-ը համբուրգերի օրն է

Ի՞նչն ավելի կերջանկացնի, քան թարմ ու համեղ համբուրգերը: Այս օրը առիթ է ևս մեկ անգամ հիշելու համբուրգերի ու դրա պատմության մասին:
Որքան էլ շատերը պնդեն հակառակը, միևնույն է, համբուրգերի հայրենիքը Գերմանիայի Համբուրգ քաղաքն է: Այս փաստը դժվար թե զարմանալի լիներ:

Ինչպե՞ս նշել
Նշելու եղանակը միանգամայն պարզ է:Այսօր մի՛ մտածեք ավելորդ կալորիաներ հավաքելու մասին ու կերե՛ք համբուրգեր:Իսկ եթե կարող եք, պատրաստե՛ք այն նաև տանը:

Գիտե՞ք արդյոք
1921 թվականին Կանզասում բացվեց «White Castle» ընկերությունը, որի ֆիրմային ուտեստը եղել է համբուրգերը։ Մինչև 1946 թվականը համբուրգերն արժեր 5 ցենտ: 1940-ական թվականներին ի հայտ եկան «White Castle» ընկերության մրցակիցներ, որոնցից մեկը «McDonald’s»-ն է, որից հետո սկսեց զարգանալ ֆասթֆուդի արտադրությունը։

Վեջիբուրգեր, բուսակերների համար նախատեսված համբուրգեր, որը չի պարունակում միս։

Նոյեմբերի 24-ին ֆասթֆուդ «Byens Burger» Օրխուսկի ցանցը պատրաստել է հսկա համբուրգեր: Նրա բաղադրության մեջ մտել է 400 կգ միս, 18 կգ մառոլ և 1 մետր տրամագծով երկու հաց: Դրանով սահմանվել է բուրգերի ամերիկյան ռեկորդ՝ 350 կգ կշռով:

 

Ինֆոպատեց՝ Համլետ Սիմոնյանը

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *