Հետաքրքիր փաստեր շուրթերի մասին

Հետաքրքիր փաստեր մեր շուրթերի մասին, որոնք շատերիս անհայտ են եղել:

  1. Տարիների ընթացքում մարդու մոտ նվազում է շուրթերի հաստությունը: Այն սկսում է առաջանալ 25 տարեկանից հետո: Բացի այդ նաև մեծանում է վերին շուրթի բարձրությունը և բերանի լայնությունը: Այսպիսով, մարդու դեմքը անընդհատ փոփոխվում է:
  2. Կանանց բնորոշ է եղել ընդգծել իրենց շուրթերը: Բայց շատ դժվարին տարիներ էին սև-սպիտակ հեռուստատեսության ժամանակաշրջանի հաղորդավարուհիների և դերասանուհիների համար: Այդ ժամանակ տեսախցիկները օգտագործում էին կարմիր ֆիլտրեր, որոնցից կանաց շուրթերը գունատ էին թվում: Իրենց շուրթերը ընդգծելու համար նրանք ստիպված էին կանաչ շրթներկ օգտագործել:
  3. Հայտնի էր, որ մարդու ամենազգայուն մարմնի մասը մատների ծայրերն են: Բայց ըստ վերջին հետազոտությունների, մարդու շուրթերը հարյուր անգամ ավելի զգայուն են՝ շնորհիվ հատուկ բջջային կառուցվածքի:
  4. Մարդու շուրթերի մաշկի հաստությունը 4 անգամ ավելի բարակ է մնացած մարմնի մասերից, որը ևս մեկ պատճառ է ամենազգայուն մարմնի մասը համարվելու համար:
  5. Շուրթերի վրա բացակայում են քրտնագեղձեր, որոնք առկա են մարդու մաշկի մնացած մասերում: Այդ պատճառով շուրթերը ավելի շուտ են չորանում և խնամքի հատուկ կարիք ունեն:
  6. Հոգեբանները հաստատում են, որ տղամարդկանց կնոջ շուրթերը ավելի շատ են գերում, քան տղամարդկանց շուրթերը կանանց: Սա ևս մեկ պատճառ էր 1996 թ.  Մալազիայում հատուկ օրենք ընդունելու համար, ըստ որի` կանայք չպետք է չափից շատ օգտագործեն շրթներկ: Ինչպես նշում էին իշխանությունները, այն պատճառ է հանդիսանում արտամուսնական հարաբերությունների հաստատման համար:
  7. Երբ մարդ ծիծաղում, ժպտում կամ համբուրվում է, այդ ժամանակ կծկվում են շուրթերի 15 մկան: 
  8. Մարդը ունի իրականում ունիկալ շուրթեր: Բոլոր կենդանի էակների մեջ միայն մարդու մոտ են վառ և հստակ ընդգծված շուրթերի սահմանները:
  9. Շուրթերի ամենատարածված դեֆեկտը համարվում է նապաստակի (ճեղքված) շուրթերը (ամեն 2500 երեխայից մեկը ծնվում է այս դեֆեկտով): Ժամանակակից վիրաբուժության շնորհիվ այն հնարավոր է ուղղել:
  10. Կանայք, որոնք օգտագործում են կոսմետիկ միջոցներ, իրենց կյանքի ընթացքում օգտագործում են 2-ից 5 կգ շրթներկ, որի կեսը իրենք պարզապես « ուտում են»:
  11. Լեոնարդո դա Վինչին Մոնա Լիզայի հայտնի ժպիտը ստանալու համար ծախսել է իր կյանքի 12 տարին: 
  12. Կանանց 10 տոկոսը, ովքեր դիմում են վիրաբույժին շուրթերի կորեկցիայի համար, ցանկանում են ունենալ շուրթեր, ինչպիսին Անջելինա Ջոլիինն է:
  13. Շուրթերը ընդունված, բայց համբուրվելու միակ միջոցը չեն: Օրինակ Էսկիմոսները «համբուրվում են» քթերով:

Փաստեց՝ Արմենուհի Գևորգյանը

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *