Մայիսի 22-ը՝ Շերլոք Հոլմսի օր

Արթուր Կոնան Դոյլի կողմից ստեղծված գրական այս կերպարը, որի մասին նաև նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր ու հեռուստասերիալներ, փաստորեն ունի իրեն նվիրված օր:
Հոլմսին նվիրված այս օրը ստեղծվել է 2013 թվականին մի կայքի կողմից՝ որպես փոքր իրադարձություն: Հետագայում արդեն այն դարձել է ավելի լայնամասշտաբ:

Ինչպե՞ս նշել

Օրը նշելու ամենալավ տարբերակը Հոլմսի մասին որևէ գիրք կարդալ սկսելն է:Եթե արդեն կարդացել եք որևէ բան նրա մասին, ապա սկսեք մեկ ուրիշը(Դոյլը 56 պատմվածք և 4 վեպ է գրել Հոլմսի մասին):Այնպես որ, եթե իսկապես ցանկություն ունեք, ապա միանշանակ կարդալու բան կգտնեք:

Գիտե՞ք արդյոք
2007 թվականի ապրիլի 27-ին Մոսկվայում` Սմոլենյան ծովափում, հիմնվեց արձան՝ նվիրված Շերլոկ Հոլմսին ու Բժիշկ Վաթսոնին՝ Անդրեյ Օրլովի կատարմամբ։ Արձաններում ճանաչելի են Լիվանովի ու Սոլոմինի կերպարները, ովքեր կատարում էին համապատասխան դերերը ժամանակին։

Կոնան Դոյլը համարում էր Շերլոկ Հոլմսի մասին իր պատմվածքներն անլուրջ, ուստի որոշեց «սպանել» իր կերպարին՝ գրողների տարածված հնարք։ «Հոլմսի վերջին գործը» պատմվածքի հրապարակումից հետո գրողի գլխին թափվեց ջղայն նամակների շարան։ Գոյություն ունի չհաստատված լեգենդ Վիկտորյա թագուհու նամակի մասին, որում թագուհին ենթադրում էր, որ Շերլոկ Հոլմսի մահը միայն լրտեսի խորամանկ քայլն էր։ Ուստի գրողը ստիպված էր «վերակենդանացնել» կերպարին։

Երբ Դոյլին խնդրեցին առանձնացնել Հոլմսի մասին լավագույն ստեղծագործությունները, հեղինակն ընտրեց 10 ստեղծագործություն.

1.«Կարմրահերների միությունը»
2.«Խայտաբղետ ժապավենը»
3.«Պարող մարդուկները»
4.«Հոլմսի վեջին գործը»
5.«Դատարկ տուն»
6.«Երկրորդ լաքա»
7.«Սատանու ոտքը»
8.«Դեպք օթիկում»
9.«Մեսգրեյվների տան ծեսը»
10.«Րեյգետսյան սկվերներ»

 

 

 

Ինֆորմացրեց` Համլետ Սիմոնյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *