Մայիսի 20-ը ելակ հավաքելու օրն է

Ելակի սիրահարնե՛ր, այսօր ձեր օրն է:

Մինչ տոնին անցնելը առաջարկում եմ թեթևակիորեն վերհիշել ելակի ծագման մասին մի երկու փաստ:
Առաջին անգամ ելակ սկսել են աճեցնել 1750-ականներին Ֆրանսիայի Բրիտանի քաղաքում:Չնայած այս փաստին՝ կարծիքներ կան, որ ելակ աճեցվել է դեռևս 14-րդ դարում:


Ինչպե՞ս նշել

Եթե ելակի մոլի սիրահար եք, հավանաբար ձեզ համար հաճելի կլինի ելակ հավաքելը:Գտե՛ք ելակի դաշտեր կամ եթե ձեր սեփական պարտեզում աճեցնում եք ելակ, ապա այսօր ամենահարմար օրն է հավաքելու սիրելի հատապտուղները:

Գիտե՞ք արդյոք
Բելգիայում կա ելակի թանգարան, որտեղից կարող եք գնել ելակի հետ կապված ամեն ինչ՝ ջեմից մինչև գարեջուր:
Մայիսի 20-27-ը ԱՄՆ-ի Դելավար նահանգում նշվում է ելակի շաբաթը:Այն, ի դեպ, նշվում է ամեն տարի:

 

 

Ինֆորմացրեց` Համլետ Սիմոնյանը 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *