Գիլիոտինը որպես «մահապատիժ իրականացնելու մարդասիրական միջոց»

Պատմության ընթացքում մարդիկ ստեղծել են մի շարք զենքեր, որոնց միջոցով զրկել են մարդկանց կյանքից: Այդպիսի զենքերից գիլյոտինը իր ժամանակ համարվել է «մահապատիժ իրականացնելու մարդասիրական միջոց» :  

Այս զենքը իր անունը ստացել է ֆրանսիացի բժիշկ Ժոզեֆ Գիլիոտինի շնորհիվ, ով առաջարկել էր մահապատիժը այսպես իրականացնել Ֆրանսիական հեղափոխության ժամանակ: Սակայն հենց Գիլիոտինը չի հայտնագործել այս գործիքը, քանի որ այն գոյություն ուներ մինչ հեղափոխությունը, բայց օգտագործվում էր շատ հազվադեպ:


Հետաքրքիր է նաև այն, որ Ժոզեֆ Գիլիոտինը դեմ էր մահապատժին, բայց համաձայն էր, որ հեղափոխության ժամանակ անհնար է առանց դրա: Այդ պատճառով նա առաջարկեց մահապատժի ավելի «մարդասիրական» տարբերակը: Գիլիոտինի առաձնահատկությունը այն էր, որ 2-3 մետրից ընկնող սայրը ակնթարթորեն սպանում էր մարդուն: Միաժամանակ սովորական կացնով մի քանի հարվածից հետո էր հնարավոր լինում մահապատժի դատապարտել հանցագործին:

Առաջին անգամ Ֆրանսիայում գիլիոտինի միջոցով մահապատժի ենթարկել են մարդասպան Ժան Նիկոլայ Պելիտյեն 1792 թ.:

Հարկ է նշել, որ Եվրոպայում այդ ժամանակ տարածված երևույթ էր հրապարակային մահապատիժը: Փարիզում հանցագործի կյանքի վերջին րոպեները դիտելու համար հավաքվում էին հրյուրավոր մարդիկ: Երբ լայն կիրառում ստացավ գիլիոտինը, մարդիկ այն այնքան էլ «չհավանեցին», քանի որ մահապատիժը շատ արագ էր լինում: Բայց ժամանակի ընթացքում հրապարակային մահապատժի տևողությունը կոմպենսացնում էին մահապատժի ենթարկվողների քանակով. հեղափոխության ժամանակ նրանց թիվը օրվա մեջ կարող էր հասնել 60-ի:

Գիլյոտինը դեռ երկար ժամանակ կիրառությունից դուրս չէր գալիս: Գերմանիայում այն արգելեցին օգտագործել 1949 թ.: Հայտնի է, որ ֆաշիստները այն օգտագործում քրեական հանցագործներին կյանքից զրկելու համար: Միաժամանակ այս եղանակով մահը համարվում էր ամոթալի՝ ի տարբերություն գնդակահարության:

Իսկ Ֆրանսիայում գիլիոտինի կրառումից հրաժարվել են 1977 թ.:

 

Փաստեց՝ Արմենուհի Գևորգյանը

 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *