Կոկտեյլային երեկոյի էֆֆեկտ

Հարազատ մարդիկ կարող են ճանաչել մեկը մյուսի ձայնը նույնիսկ աղմկոտ վայրում: Այս երևույթը ստացել է « կոկտեյլային երեկոյի էֆֆեկտ» անունը, որի ժամանակ մարդ կարողանում է ֆիլտրել աղմուկը և այդ ամենից ստանալ իրեն անհրաժեշտ ինֆորմացիան: Թե ինչ մեխանիզմով է այս երևույթը աշխատում, դեռ պարզ չէ, բայց այն բնորոշ է այն զույգերին, ովքեր միասին երկար կյանք են ապրել:

Կանադայի Օնտարիո քաղաքի Քուինս համալսարանի հետազոտողները փորձարկման ենթարկեցին 44-ից 79 տարեկանի սահմաններում 23 զույգերի, ովքեր առնվազն 18 տարի ամուսնացած էին: Մասնակիցներին խնդրեցին լսել ձայնագրություն, որտեղ միաժամանակ խոսում են երեք հոգի: Որոշ ձայնագրություններում այդ երեք հոգուց լինում էր նաև նրանց ամուսիններից մեկը:  Ամեն անգամ ձայնագրությունը լսողին խնդրում էին կենտրոնանալ մեկ խոսողի վրա և հասկանալ, թե ինչ է նա ասում: Հետազոտությունը ցույց տվեց, որ երբ խոսողներից մեկը մասնակցի ամուսինը  կամ կինն էր, ինֆորմացիան ավելի հեշտ էր ընկալվում: Նաև ավելի հեշտ էր լինում զուգընկերոջ ձայնին ուշադրություն չդարձնել, երբ անհրաժեշտ էր լինում կենտրոնանալ մյուսների խոսքը հասկանալու համար:
Այս հետազոտությունը անցկացնող խմբի ղեկավար Ինգրիդ Ջոնսրուդը հաստատեց, որ երկար տարիներ միասին ապրելու ընթացքում ամուսիները  կարողանում են տարբերել իրենց զուգընկերոջ ձայնը այլ մարդկանց ձայներից:

Միաժամանակ, հարկ է նշել, որ զուգահեռ անցկացված հետազոտության արդյունքների ժամանակ, որի դեպքում մասնակցում էին 5 տարվա սիրային կապ ունեցող զույգերը, նրանք չէին կարողանում աղմուկի մեջ տարբերակել իրենց կեսերի ձայները:

 

Հետաքրքրվեց՝ Արմենուհի Գևորգյանը

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *