Տհաճ մարդկանց 10 տեսակներ, որոնցից պետք է հեռու մնալ

Գերմանիայի Ֆրիդրիխ Շիլերի համալսարանում կատարած հետազոտությունները ցույց տվեցին, թե ինչքան վատ ազդեցություն կարող են մեզ վրա թողնել տհաճ մարդիկ: Գիտնականները առանձնացրեցին այդպիսի պարազիտ 10 անհատականություներ, որոնք չեն մտածում իրենց շրջապատող մարդկանց մասին և իրենց իսկ ներկայությունը արդեն բացասական ազդեցություն է թողնում: Այսպիսի «թունավոր» մարդկանց ներկայությունը կարող է նաև հասցնել դիմացինին սթրեսի:

  1. Եսակենտրոն. Այսպիսի մարդկանց համար նշանակություն չունեք դուք և ձեր խնդիրները: Այս մարդկանց համար այս աշխարհում հետաքրքրում են միմիայն հենց իրենք: Ո՛չ ընկերական, ո՛չ  սիրային հարաբերություններ է հնարավոր հաստատել այսպիսի մարդկանց հետ, այդ պատճառով զուր ժամանակ մի կորցրեք:
  2. Բամբասկոտ. Նրանք հաճույք են ստանում ուրիշի դժբախտություններից: Իհարկե, շատերը կարող են հետաքրքրված լինել ուրիշների կյանքով, բայց դա պետք է չափի մեջ լինի: Իսկ բամբասկոտների համար այս չափի սահմանը չկա. նրանք ամեն գնով կցանկանան իմանալ ձեր մասին ամեն ինչ և հատկապես ձեր անհաջողությունների մասին:
  3. Գոռոզ. Գոռոզ մարդկանց համար ամեն ձեր գործողություն ընկալվում է մարտահրավեր:  Գոռոզությունը կեղծ ինքնավստահությունն է, որի միջոցով թաքցնում են իրենց թերարժեքությունը: 
  4. Էմոցիոնալ. Որոշ մարդիկ չեն կարողանում վերահսկել իրենց զգացմունքները: Նրանք կարող են «թափել» իրենց բացասական զգացմունքները ձեզ վրա՝ չմտածելով ձեր մասին: Այսպիսի տաքարյուն մարդկանց համար ավելի հեշտ է դուրս նետել իրենց բացասական հույզերը, քան թե մտածել և լուծել բուն խնդիրը:
  5. Քննադատող. Նրանց սկզբունքն է առավելագույնս արդար ու անկեղծ լինել: Կարծես թե անկեղծությունից վնաս չպետք է լինի: Բակց այսպիսի մարդիկ քննադատությունը կօգտագործեն ավելի շուտ ձեզ տհաճություն պատճառելու, քան թե օգնելու համար:
  6. Զոհ. Հաճախ շատերս փորձում ենք մեր ուժերի չափով օգնել դիմացինին և լուծել նրանց խնդիրները: Բայց զոհ-մարդիկ հակված են ամեն նույնիսկ կենցաղային խնդիր բարդացնել և դարձնել դեպրեսիայի պատճառ: Այսպիսի մարդկանց օգնելը ոչ միայն ժամանակի, այլ նաև նյարդերի կորուստ է:
  7. Խորամանկ. Այսպիսի մարդիկ չնայած կարող են ձեր մոտ խղճահարություն առաջացնել, բայց դա պարզապես սովորական հնարք է ձեզանից իրենց ուզածը ձեռք բերելու համար: 
  8.  Մանիպուլացնող.Այս տեսակի մարդկանց հետ փոքր-ինչ դժվար է, քանի որ նրանք հմուտ են մարդկանց մոլորեցնելու մեջ: Նրանց դժվար է բացահայտել, քանի որ առաջին հերթին հանդես են գալիս որպես ձեր ամենամոտ ընկերը: Նրանք գիտեն ձեր մասին գրեթե ամեն ինչ և դա պգտագործում են միմիայն իրենց անձնական շահից ելնելով:
  9. Նախանձ. Այս մարդկանց համար անձնական երջանկություն գոյություն չունի, նրանք անդադար համեմատում են իրենց ուրիշների հետ: Այսպիսի մարդկանց համար ուրիշների հաջողությունները միշտ նախանձելու և դիմացիցնին վնաս պատճառելու առիթ են հանդիսանում
  10. Մոլի հոռետես. Պետք չէ շփոթել հոռետեսությունը իրատեսության հետ: Յուրաքանչյուր մարդ իր կյանքում ունենում է դժվար շրջաններ: Բայց այդ ամենը չպետք է «անդադար ողբալու» առիթ դառնա:  Իսկ որոշ հոռետեսներ հակված են իրերը ավելի մութ գույներով նկարագրելու և նրանց համար բաժակը ոչ միայն կիսով չափ դատարկ է, այլ նույնիսկ ջարդված է:

Ինֆորմացրեց՝ Արմենուհի Գևորգյանը

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *