Աշխարհի ամենամեծ գրադարանները

Մինչ էլեկտրոնային գաջեթների ստեղծումը մարդիկ իրենց անհրաժեշտ ինֆորմացիան փնտրում էին գրադարաններում։ Հիմա գրադարաների պահանջարկը համեմատաբար քչացել է, բայց շատ մարդիկ դեռևս մեծ արժեք են տալիս գրքերին և ավելի նախընտրում են այցելել գրադարաններ, քան գրքերը կարդալ գաջեթների օգնությամբ։ Այժմ տեսնենք թե որոնք են աշխարհի 5 ամենամեծ գրադարանները։

Կոնգրեսի գրադարան

Աշխարհի ամենամեծ գրադարանը ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանն է։ Այն հիմնադրվել է 1800 թ.-ի ապրիլի 24-ին՝ նախագահ Ջոն Ադամսի կողմից։ Նա ստորագրում է հրաման մայրաքաղաքը Ֆիլադելֆիայից Վաշինգտոն տեղափոխելու մասին, ինչպես նաև պետական բյուջեից հատկացնում է 5000$ (որը այն ժամանակ բավականին մեծ գումար էր) Կոնգրեսին անհրաժեշտ գրքեր ձեռք բերելու համար։ Ստեղծված գրադարանից կարող էին օգտվել միայն ԱՄՆ նախագահը, փոխնախագահը, Սենատի անդամները և ներկայացուցչական պալատի (Կոնգրես) անդամները, այդ իսկ պատճառով էլ այն անվանվեց Կոնգրեսի գրադարան։ Այժմ գրադարանը ունի 155.3 մլն գիրք, իսկ տարեկան հաճախելիությունը կազմում է 1.7 մլն մարդ։

Բրիտանական գրադարան

Մեծությամբ երկրորդ գրադարանը Բրիտանական գրադարանն է։ Այն հիմնադրվել է 1972 թ.-ին, երբ ընդունվեց Բրիտանական գրադարանի մասին օրենքը։ Այս օրենքի համաձայն միավորվեցին Բրիտանական թանգարանի, Ազգային կենտրոնական, Պատենտային բյուրոի, ինչպես նաև Բրիտանական ազգային մատենագրության խորհրդի,տեխնիկական և գիտական ինֆորմացիայի ազգային բյուրոյի գրադարանները։ Գրադարանն ունի 150 մլն գիրք, իսկ տարեկան հաճախելիությունը կազմում է 2.29 մլն մարդ։

Նյու Յորքի հանրային գրադարան

Երրորդ ամենամեծ գրադարանը Նյու Յորքի հանրային գրադարանն է։ Այն հմարվում է նաև աշխարհի ամենամեծ գիտական գրադարաններից մեկը։ Գրադարանը հիմնադրվել է նվիրատվությունների հաշվին։ Գրադարանի առաջին նվիրատուներից մեկը Նյու Յորքի նահանգապետ Ջոն Տիլդենն էր, որն իր ունեցվածքի մեծ մասը (մոտ 2.4 մլն $) նվիրաբերում է Նյու Յորքում անվճար գրադարան և ընթերցասրահ ստեղծելուն։ Մյուս մեծ նվիրատվությունը կատարել է նյու յորքցի մեծահարուստ Ռոբերտ Ուտսը։ Այժմ այս գրադարանում կա 53.1 մլն գիրք, իսկ տարեկան հաճախելիությունը կազմում  է 18 մլն մարդ։

Կանադայի գրադարանն ու արխիվ

Մեծությամբ չորրորդ գրադարանը Կանադայի գրադարանն ու արխիվն է։ Այն պատասխանատու է երկրին վերաբերվող փաստաթղթերի ու գրականության և այլ մշակույթային արժեքների հավաքման և պահպանման համար։ Գրադարանը գտնվում է Օտտավայում։  Այն հիմնադրվել է 2004 թ.-ին՝ Կանադայի խորհրդարանի կողմից և իր մեջ է ներառում Կանադայի ազգային արխիվը և Կանադայի ազգային գրադարանը։ Գրադարանն ունի 48 մլն նմուշ։

Ռուսաստանի ազգային գրադարան

Մեծությամբ հինգերորդ գրադարանը Ռուսաստանի ազգային գրադարանն է։ Այն հիմնադրվել է 1862 թ.-ի հունիսի 19-ին Մոսկվայի հանրային թանգարանի և Ռումյանցևյան թանգարանների կազմում։ 1924 թ հունվարի 24-ին գրադարանը անվանափոխվում է Ռուսաստանում Լենինի անվան գրադարանի։ 1925 թ.-ի փետրվաիր 6-ին կրկին անվանափոխվում է Լենինի անվան պատական գրադարանի, իսկ 1992 թ.-ի հունվարի 22-ից այն կրում է իր ներկայիս անունը։ Գրադարանն ունի 44.8 մլն նմուշ, իսկ տարեկան հաճախելիությունը կազմում է 1 մլն մարդ։

 

Փաստեց՝ Գևորգ Չավուշյանը 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *