Այս շան կյանքը շատ մարդկանց կյանքից հետաքրքիր է

Լոկի անունով շունը պարզապես հասարակ շուն չէ: Այն իսկական արկտիկական գայլի, հասկիի և մալամուտա ցեղատեսակ շան խառնուրդ է: Չնայած շունն ապրում է Կոլորադոյում ամբողջ տարին նա ակտիվ ճանապարհորդում է իր տիրոջ հետ միասին: 

Լոկին Ինստագրամում և Ֆեյսբուքում ունի իր անձնական էջը և այդ էջերում շատ արագ կարողացել է բազմաթիվ հետևորդներ հավաքել, քանի որ շան կյանքը լի է արկածներով ու հետաքրքիր զարգացումներով:

Նրա տերը ճանապարհորդությունների, էսքտրիմի և լեռնագնացության մեծ սիրահար է և նա երբեք Լոկիին տանը մենակ չի թողնում, որովհետև վստահ է, որ շները պետք է միշտ ազատության մեջ լինեն: Նա հաճույք է ստանում իր շան հետ աշխարհով մեկ շրջելով ու այն բացահայտելով:

Լոկին կարծես թե ևս գոհ է իր արկածախնդիր կյանքից: Դրա վառ ապացույցը այս գեղեցիկ լուսանկարներն են:

 

 

 

 

 

 

 

Մուլտիպատեց` Անիկ Մարգարյանը

 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *