13 հետաքրքիր փաստ Կաննի կինոփառատոնի մասին

2017 թ. մայիսի 17-ին տեղի կունենա Կաննի  արդեն ավանդույթ դարձած 70 -րդ կինոփառատոնը, որը իր կարևորությամբ ոչ միայն չի զիջում, այլ նույնիսկ գերազանցում է Օսկարին:

PATUM.am առանձնացրել է Կաննի ամենամյա կինոփառատոնի մասին ամենահետաքրքիր փաստերը:

  1. Կաննի առաջին կինոփառատոնը տեղի է ունեցել 1939 թ.: Այն որպես այլընտրանք Վենետիկյանին որոշել էր կազմակերպել այդ ժամանակվա Կրթության և մշակույթի նախարար Ժան Զեյը: Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով միջոցառումը հաջորդ 7 տարիներին տեղի չունեցավ:
  2. 1946 թ. ֆրանսիացիները որոշեցին նորից վերսկսել այս միջոցառման կազմակերպումը՝ զբոսաշրջիկների հոսքը դեպի երկիր շատացնելու համար: Չնայած 1948 և 1950 թթ. անբավարար ֆինանսական միջոցների պատճառով կինոփառատոնը չկազմակերպվեց, բայց այդ թվականներից հետո այն կանոնավոր սկսեցին անցկացնել:
  3. Կարմիր գորգի ընդհանուր երկարությունը 60 մ է: Միջոցառման ժամանակ գորգը փոխում են օրվա ընթացքում 3-ից 4 անգամ, այդ պատճառով մինչ փառատոնի ավարտը օգտագործվում է մոտ 2 կմ գորգի գործվածք:
  4. Կաննի բնակիչները կարող են ձեռք բերել կինոպրեմիերաների անվճար տոմսեր: Պարզապես պետք է մի քանի ամիս առաջ դիմել Կաննի քաղաքապետարանին:
  5.  Ամեն տարի Կաննի հյուրանոցները իրենց եկամուտի 15%  ստանում են հենց այդ փառատոնի 12 օրվա ընթացքում:
  6. Կաննի կինոփառատոնի ընդհանուր բյուջեն կազմում է 20 մլ. եվրո: Գումարի կեսը տրամադրվում է պետության կողմից:
  7. Կինոփառատոնի գլխավոր մրցանակը «Ոսկե Արմավենու Ճյուղն» է (Palme d’Or ): «Ոսկե Արմավենու Ճյուղը» առաջին անգամ տրվել է 1955 թ.: Այս մրցանակին արժանացել էր Դելբերտա Մանի «Մարտի/ Marty» ֆիլմը: Այս ֆիլմը արժանացել էր նաև  Օսկարի արձանիկի 4 անվանակարգերում՝ լավագույն ռեժիսուրա, սցենար, ֆիլմ և լավագույն դերասան:
  8. Մինչ 1955 թ. լավագույն ֆիլմերին տրվում էր Գրան-պրի: Հետո անցում կատարեցին արմավենուն: 1964 թ. նորից վերադարձրին Գրան-պրին, իսկ 1974 թ նորից անցան արմավենուն: Ոսկե արմավենին պատրաստված է 24 կարատանոց ոսկուց և բաղկացած է 19 ոսկե տերևներից: Մրցանակի ընդհանուր արժեքը 20 հազար եվրո է:
  9. Կաննի աստղերի պուրակում դրոշմված է 375 աստղերի մատնահետքեր:
  10. Առաջին և միակ կին ռեժիսորը, ով ստացել է Ոսկե արմավենի, Ջեյն Կեմպիոնն է շնորհիվ 1993 թ. Դաշնամուրը ֆիլմի:
  11. Կաննի կինոփառատոնի անցկացման վայրը Կրուազետի  ափին գտնվող խորհուրդների և փառատոնների Դղյակը:  Դա այն նույն վայրը չէ, որտեղ առաջին անգամ անցկացվել է փառատոնը: 1979 թ. ավելի շատ մարդկանց ընդունելու համար կառուցվեց նոր Դղյակը: Դղյակը իր անսովոր տեսքի շնորհիվ ստացել է «բունկեր» մականունը:
  12. Փառատոնների Դղյակի սանդուղքը անվանում են «Փառքի աստիճաններ»: Աստիճանները 24 հատ են:
  13. Կինոփառատոնը լուսաբանվում է մոտ 4000 լրագրողների կողմից:

 

Հետաքրքրվեց՝ Արմենուհի Գևորգյանը

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *