Ինչքա՞ն է հարկավոր աշխատել լավագույնը դառնալու համար

Կարծես թե պարզից էլ պարզ է, որ առանց ջանք գործադրելու չես կարող պրոֆեսիոնալ դառնալ ցանկացած ոլորտում: Բայց թե ինչքա՞ն պետք է աշխատել, այս է հարց: 1990-ականներին դա փորձել է  ապացուցել  շվեդ հոգեբան Անդերս Էրիքսոնը, ով հետազոտություն էր անցկացրել Բեռլինի երաժշտական ակադեմիայում: Նրա կատարած այս հետազոտությունը ներառվեց սոցիոլոգ և լրագրող Մալքոլմ Գլադուելի  «Հանճարներ և աութսայդերներ» գրքում: Մալքոլմը նույնպես համոզված է, որ հաջողության գաղտնիքը ոչ այնքան տաղանդն է,  որքան աշխատասիրությունը:

Էրիքսոնի հետազոտությունը

Էրիքսոնի խնդրանքով ուսուցիչները ջութակահարների 3 խումբ բաժանեցին. համաշխարհային կարգի ապագա աստղերի, հեռանկարային երաժիշտների և նրանց, ովքեր դժվար թե  ինչ-որ բանի կարողանան հասնեն: 

Բոլոր ուսանողները նվագել սկսել էին 5 տարեկանից և մինչև 8 տարեկանը օրական պարապում էին 2-ից 3 ժամ: Բայց 9 տարեկանում նրանց օրակարգում փոփոխություն մտցվեց. նրանք սկսեցին ավելի շատ պարապել, իսկ 10 տարի անց այդ լավագույն ուսանողները իրենց պարապմունքներին տրամադրում էին շաբաթը 30 ժամ:

Այսպիսով, լավագույն ուսանողները արդեն 20 տարեկանում ջութակահարությանը նվիրել էին 10.000 ժամ:  «Միջինները»-ի մոտ այն կազմում էր 8000 ժամ, իսկ  մնացածը՝ 4000 ժամ:

Բացի Էրիքսոնի փորձից, գոյություն ունեն մի շարք հետազոտություններ, որոնք նույնպես փաստում են «10.000 ժամի» կարևորության մասին: Եթե իսկապես ցանկանում եք դառնալ պրոֆեսիոնալ, պետք է տրամադրել ձեր ժամանակի 10.000 ժամը: Ինչքան էլ, որ թիվը մեծ լինի, արդյունքը ձեզ կգոհացնի:

Փաստապատեց  Արմենուհի Գևորգյանը

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *