Թռչող մեքենա. այն այլևս իրականություն է

Metro Skyways իսրայելական ընկերությունն որոշել է արտադրել թռչող մեքենաներ, որոնք հիմնված կլինեն Cormorant նորաստեղծ ինքնաթիռների տեխնոհամակարգի վրա:

Այս նորամուծությունը կկոչվի CityHawk: Այն կփոխադրի շուրջ 4 ուղևոր և համալրված կլինի օդաչուի համար նախատեսված բոլոր հարմարավետ տեխնոլոգիաներով: Չնայած դրան` դեռևս ամբողջովին ավտոմատ ռեժիմին անցումը նախատեսված չէ թռչող մեքենան ստեղծողների կողմից: Ավտոմատ ռեժիմը կապահովվի այն ժամանակ, երբ մեքենան վերջնական պատրաստ կլինի փորձարկման ու ցուցադրության համար:

Մեքենան համալրված կլինի նաև ռեակտիվ շարժիչով, սակայն հնարավոր է, որ ապագայում շարժիչն ամբողջովին ջրային դառնա: Ըստ ընկերության տեղեկատվության մեքենան ամբողջովին պատրաստ կլինի մոտավորապես 4 տարուց:

 

 

 

 

Գիտապատեց` Անիկ Մարգարյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *