Կյանքում առաջ գնալու 13 կանոն

Մեզնից յուրաքանչյուրն իր կյանքում փորձում է  որքան հնարավոր է առաջ գնալ, հասնել իր նպատակներին ու վերջապես ամուր կանգնել սեփական ոտքերի վրա: Մենք առաջարկում ենք ծանոթանալ հոգեբանների առաջ քաշած 13 կանոններին, որոնք կօգնեն Ձեզ ավելի հեշտորեն հասնել առաջադրված նպատակակետին:

1.Երբեք հեռուստացույց մի՛ դիտեք: Հեռուստացույցը կարող է Ձեր միտքը լցնել անպետք ու ավելորդ ինֆորմացիայով:

2.Մի՛ վերադարձեք այն մարդկանց մոտ, ովքեր բոլորին դավաճանում են: Նրանք չեն փոխվում:

3.Եթե նոր գաղափար է ծնվել Ձեր մտքում, ապա անպայման գրի՛ առեք այն: 

4.Եթե ուշանում եք ինչ-որ տեղից, անպայման գտե՛ք միջոց դրա մասին զգուշացնելու համար:

5.Մի՛ ծիծաղեք ուրիշների երազանքների վրա, քանի որ ինչ-որ մեկի համար էլ Ձեր երազանքը գուցե ծիծաղելի թվա:

6.Միշտ ասե՛ք ճշմարտությունը և այդ ժամանակ ինչ-որ բան հիշելու կարիք չեք ունենա:

7.Մի՛ տարածեք բամբասանքներ: Դրանք ոչ մի լավ բանի չեն հանգեցնում:

8.Միշտ բարեհամբույր եղեք, քանի որ բարեհամբույր լինելն անգամ քաղաքներ կարող է նվաճել:

9.Սովորե՛ք ընդունել սեփական սխալներն ու այդ ժամանակ Դուք ոչ մեկի առաջ գլուխը չեք կախի:

10.Հրաժարվե՛ք անընդհատ բողոքելու սովորությունից, քանի որ իրականում Ձեր խնդիրներն ոչ մեկին հետաքրքիր չեն:

11.Յուրաքանչյուր անհասկանալի իրավիճակում միշտ պառկե՛ք քնելու և հիշեք, որ այդ իրավիճակը ևս անցողիկ է:

12. Օրվա սկզբում արե՛ք այն գործերը, որոնք ամենատհաճն է Ձեզ համար: Միայն այդ պարագայում օրվա մնացած մասը Դուք կարող եք Ձեզ ու Ձեր սիրելի զբաղմունքներին նվիրել:

13. Ձեզ ոչ ոք ոչինչ պարտական չէ՛: Մոռացե՛ք պարտավորված լինելու մասին: Արարքներով պարտքեր չի կարելի կուտակել:

 

 

Վերոգրյալ կանոններին հետևելը կամ չհետևելը թողնում ենք Ձեզ, իսկ մեր կողմից մաղթում ամուր կամք ու դժվարությունները հաղթահարելու անսպառ ջիղ:

 

 

 

 

Մոտիվացրեց` Անիկ Մարգարյանը 

 

 

 

 

 

 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *