Պրետֆելի էֆֆեկտ. եթե Դուք իդեալական չեք, Ձեզ ավելի շատ են սիրում

Երբեմն ինչ-որ մեկի հետ առաջին ծանոթության ժամանակ մենք մեր կաշվից դուրս ենք գալիս մեր դրական կողմերը ցույց տալու, դրանցով վերջինիս գրավելու համար: Սակայն գիտնականները կարծում են, որ սա չափազանց սխալ մոտեցում է: Պարզվում է, որ կա Պրետֆելի էֆֆեկտ ասվածը: Այն ենթադրում է, որ որքան շատ ենք մենք անկաշկանդ ցույց տալիս մեր թերությունները, այնքան շատ են մեզ սիրում ու գնահատում:

Հետազոտությունները ցույց են տվել, որ որքան մարդը չի թաքցնում իր թուլությունները, վախերն ու խոցելիությունը, այնքան շատ է նրա հանդեպ համակրանքն ու ուշադրությունը: Սա մարդկային հետաքրքիր բնույթի մի դրսևորում է, երբ իրեն իդեալական ցույց տվողն իրականում ավելի շուտ հակակրանք է առաջացնում և կարող է անգամ դժվարությամբ ընկերներ գտնել:

Այսպես, դասախոսությունը կարդալուց առաջ մի փոքր հուզվող դասախոսն ավելի հեշտությամբ է գրավում ուսանողների ուշադրությունը, իսկ նա, ով ցույց է տալիս, որ ամեն ինչ գիտի անմիջապես արժանանում է ուսանողների անտարբերությանը:

Նույնը նաև, ասենք, առաջին ժամադրության ժամանակ: Հետազոտությունները պարզել են, որ որքան երիտասարդներն իրար հետ անմիջական են լինում, որքան չեն ամաչում հիմարություններ անել կամ սխալվել, այնքան այդ ժամադրությունը կայանում է ու լավ հետևանքների հանգեցնում:

Այսպիսով, գիտնականներն եկել են այն եզրակացության, որ ոչ ոք չպետք է վախենա կամ ամաչի իր թերություններից: Ընդհակառակը, հենց այդ թերություններն էլ Ձեզ կօգնեն ավելի շատ ընկերներ ձեռք բերել ու յուրաքանչյուր միջավայրում հայտնվելիս` ուշադրության ու բարեհամբույր վերաբերմունքի պակաս չունենալ:

 

 

 

Գիտապատեց` Անիկ Մարգարյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *