Labfresh` վերնաշապիկ, որ ոչ մի կերպ չես կարող կեղտոտել

Սպիտակ վերնաշապիկներն առօրյայում կրելը հաճախ դառնում է մեծ խնդիր, քանի որ երբեք չես կարող իմանալ, թե ինչ կթափվի նրանց վրա` փչացնելով քո տեսքն ու տրամադրությունը: Սակայն այս խնդիրն արդեն լուծված է:

Ամենախիստ, դասական ու միևնույն ժամանակ բծերի դեմ կայուն վերնաշապիկը արտադրում են արդեն Ամստերդամում: Այս նորամուծությունը` Labfresh անունով, իրոք որ մնում է մաքուր բավականին երկար ժամանակ և լվացման կարիք գրեթե չի ունենում:

Իսկ մաքուր մնալու գաղտնիքը հետևյալն է վերնաշապիկի գործվածքը ակտիվորեն պատված է պատենտավորված հիդրոֆոբային նյութով: Լոտտա Վինկը` վերնաշապիկի ստեղծողը, ինքն է ցույց տալիս վերնաշապիկը կրելու արդյունավետույթունը: Նա թափում է վերնաշապիկի վրա կարմիր գինի կամ յուղոտ ուտելիք ու ապացուցում, որ վերնաշապիկը բացարձակապես  դրանք չի ներծծում: Նույնիսկ ավելին` սառ ջրով անգամ այն մաքրելուց հետո վերնաշապիկին նայողը չի էլ կասկածում, որ վերջինիս հետ նման տխուր միջադեպ է տեղի ունեցել:

Լոտտա Վինկը նաև նշում է, որ շուկայում արդեն փորձեր արվել են նմանատիպ վերնաշապիկներ ստեղծելու, սակայն իր արտադրանքը տարբերվում է նրանով, որ սովորական վերնաշապիկների նման թեթև է, այն հաճելի է կրել ու անձրևանոցի կամ ջրակայուն պլասստմասի տպավորություն չի թողնում:

 

 

 

 

 

Վերնաշապիկի մասին տեղեկացրեց` Անիկ Մարգարյանը 

 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *